Հյուրընկալի կողմից ամրագրման չեղարկում

ԱՄՐԱԳՐՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ


Ամրագրումների պայմանների պահպանումը կարևոր մասն է Հյուրերի վստահության պահպանման համար։ Այդ պատճառով մենք Հյուրընկալներին խորհուրդ չենք տալիս չեղարկել Ամրագրումները, բացառությամբ այն դեպքերի, երբ դա իսկապես անհրաժեշտ է։

  1. 1. Ամեն անգամ, երբ Դուք չեղարկում եք Հյուրի Ամրագրումը՝
  • Դուք չեք ստանում վճարումը չեղարկված Ամրագրման համար, 

  • ձեզանից կարող է գանձվել չեղարկման վճար, տուգանք

  • ինչպես նաև կարող են կիրառվել այլ բացասական հետևանքներ։ 

Այդ հետևանքները կարող են ներառել՝

  • օրացույցում չեղարկված Ամրագրման ամսաթվերի արգելափակում, 

  • որոշակի կարգավիճակի հնարավոր կորուստ, 

  • Հայտարարության կամ Օգտահաշվի ժամանակավոր արգելափակում կամ հեռացում,

  • Տուգանք,

  • Պատճառված վնասի փոխհատուցում: 

  1. 2. Նշված բացասական հետևանքներից կարող է կիրառվել ինչպես մեկը, այնպես էլ մի քանիսը միաժամանակ, ընդ որում՝ Apcasse-ի հայեցողությամբ:
  2. 3. Տուգանքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Տուգանք = (Ամրագրման արժեք + այլ ծառայությունների արժեք, եթե այդպիսիք առկա են) * Տուգանքի տոկոս

Տուգանքի տոկոսի չափը կախված է Ամրագրման չեղարկման ժամկետներից.

  • 10%՝ ժամանման ամսաթվից առնվազն 30 (երեսուն) և ավելի օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,

  • 25%՝ ժամանման ամսաթվից առաջ 2-ից (երկու) 30 (երեսուն) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում,

  • 50%՝ ժամանման ամսաթվից առնվազն 48 (քառասունութ) ժամվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում:


  1. 4. Բոլոր այն դեպքերում, երբ Ամրագրման չեղարկումը կատարվում է Հյուրի կամ Apcasse-ի կողմից, սակայն Հյուրընկալի պատճառով (օրինակ՝ Հյուրընկալը կապի դուրս չի գալիս Հյուրի հետ), Apcasse-ի կողմից նման դեպքերը դիտարկվում են որպես Հյուրընկալի կողմից ամրագրման չեղարկում:
  2. 5. Apcasse-ը կարող է չեղարկել չեղարկման վճարները և այլ հետևանքները, եթե Դուք չեղարկում եք Ամրագրումը ձեզանից անկախ հարգելի պատճառով։

Այդպիսի հանգամանքներից կարող են լինել՝

  • Բնակարանում անհրաժեշտ շտապ վերանորոգումը, 

  • ծանր հիվանդությունը, որի պատճառով Դուք չեք կարող ընդունել Հյուրերի, 

  • նշաններ, որ Հյուրը մտադիր է խախտել Կացարանի կանոնները կամ Հյուրի Օգտահաշիվն ունի 3-ից ավելի բացասական արձագանք,

  • այնպիսի հանգամանքներ, որոնք անհնար էր կանխատեսել, կախված չեն Ձեզանից և միևնույն ժամանակ անհնարին են դարձնում Կացարանի օգտագործումը կեցության համար։ 

  1. 6. Եթե դուք ստիպված եք չեղարկել Ամրագրումը այս պատճառներից որևէ մեկով, պետք է պատրաստ լինեք ներկայացնել համապատասխան ապացույցներ, որոնք կհաստատեն հարգելի պատճառի առկայությունը։
  2. 7.Եթե Ամրագրման վայրը տուժել է համապատասխան չափանիշներին համապատասխանող արտակարգ իրավիճակից, Դուք կարող եք ունենալ չեղարկման իրավունք՝ առանց տույժերի և այլ բացասական հետևանքների։

Սակայն՝

  • չեղարկված Ամրագրման ամսաթվերը կմնան արգելափակված Ձեր օրացույցում, 

  • և Դուք չեք ստանա վճարում տվյալ ամրագրման համար։ 

  1. 8. Հիշեք, որ «Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությունը» կիրառվում է միայն լայնածավալ դեպքերի նկատմամբ, որոնք անհնար կամ անօրինական են դարձնում ամրագրումը, օրինակ՝
  • կառավարության կողմից սահմանված սահմանափակումներ, 

  • կամ հանրային առողջապահական արտակարգ իրավիճակի պաշտոնական հայտարարում և այլն։ 

Եթե կարծում եք, որ Ձեր իրավիճակը համապատասխանում է տույժերից և այլ հետևանքներից ազատման պայմաններին, կարող եք կապ հաստատել մեզ հետ մինչև Ամրագրումը չեղարկելը։

Ավելի մանրամասն՝ Կայքի օգտագործման կանոններում: