Политика в отношении чрезвычайных ситуаций

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. 1. 1.

    Ընդհանուր դրույթներ.

    1. 1.1. 1.1.

      Սովորաբար Apcasse հարթակում ամրագրումների չեղարկումն ու գումարի վերադարձը կարգավորվում են Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ։ Հազվադեպ դեպքերում՝ մասշտաբային իրադարձությունների ժամանակ, որոնց պատճառով Ամրագրումն այլևս անհնար է կամ անօրինական, կարող է կիրառվել Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությունը։ Նման դեպքերում Հյուրը կարող է չեղարկել Ամրագրումը և ստանալ գումարի վերադարձ՝ անկախ չեղարկման կանոններից։ Իր հերթին, Հյուրընկալները կարող են նախաձեռնել չեղարկում՝ առանց տույժերի և այլ բացասական հետևանքների, և չեղարկված Ամրագրումների օրերը կբլոկավորվեն օրացույցում։

    2. 1.2. 1.2.

      Սույն քաղաքականությունը տարածվում է Կացարանների և Ծառայությունների ամրագրումների վրա, որոնց մեկնարկի ամսաթիվը ավելի շուտ չէ, քան սույն քաղաքականության ուժի մեջ մտնելը, ինչպես նաև գործող Ամրագրումների վրա, եթե Apcasse-ն այլ կերպ չի տեղեկացնում Օգտատերերին։ Սույն քաղաքականությունը ապահովագրություն չէ։ 

    3. 1.3. 1.3.

      Ո՞ր իրավիճակներն են համարվում արտակարգ.

Քաղաքականությունը տարածվում է ստորև նշված միջադեպերի և իրադարձությունների վրա (այսուհետ՝ «Իրադարձություն»), որոնք ազդեցություն ունեն Կացարանի տարածքի վրա և առաջացել են Ամրագրում կատարելուց հետո, ինչի հետևանքով ընթացիկ կամ ապագա Ամրագրումն ավարտելն անհնար է կամ անօրինական.

Պաշտոնապես ճանաչված արտակարգ իրավիճակներ և համաճարակներ։ Իշխանությունների կողմից հայտարարված համաճարակներ, պանդեմիաներ և հանրային առողջապահության արտակարգ իրավիճակներ։ Դրանց չեն վերաբերում էնդեմիկ հիվանդությունները (օրինակ՝ գրիպը) և տվյալ տարածաշրջանում տարածված հիվանդությունները։ Կորոնավիրուսը չի ընդգրկվում սույն քաղաքականության մեջ նշված համաճարակների ցանկում։

Պետական մակարդակով ճանապարհորդության սահմանափակումներ։ Կառավարության կողմից սահմանված պարտադիր սահմանափակումներ, օրինակ՝ տարհանման կամ ինքնամեկուսացման հրամաններ։ Դրանց չեն վերաբերում ճանապարհորդների համար նախատեսված նախազգուշացումները և նմանատիպ խորհրդատվությունները, որոնք պարտադիր բնույթ չեն կրում։

Պատերազմ և այլ ռազմական գործողություններ։ Պատերազմ, այդ թվում՝ քաղաքացիական, թշնամական գործողություններ, ներխուժումներ, ահաբեկչություն, պայթյուններ, ռմբակոծություններ, ապստամբություններ, խռովություններ։

Հիմնական կոմունալ ծառայությունների զանգվածային անջատումներ։ Հիմնական կոմունալ ցանցերի (ջեռուցում, ջրամատակարարում և էլեկտրամատակարարում) աշխատանքի երկարատև խափանումներ, որոնք ազդում են տարածաշրջանի վրա։

Անսպասելի բնական աղետներ և վտանգավոր եղանակային երևույթներ։ Անսպասելի բնական աղետներ, ինչպիսիք են, օրինակ, երկրաշարժերը, ինչպես նաև անկանխատեսելի վտանգավոր եղանակային երևույթներ։ Դրանց չեն վերաբերում այն Իրադարձությունները, որոնք տվյալ տարածաշրջանի համար կանխատեսելի են։

  1. 4. 4.

    Եթե տեղի է ունենում Իրադարձություն, մենք գնահատում ենք՝ արդյոք այն համապատասխանում է սույն քաղաքականությանը։ Եթե Իրադարձությունը ընկնում է վերջինիս կարգավորման շրջանակներում, և Ամրագրումն ավարտելն անհնար է կամ անօրինական, մենք սահմանում ենք Քաղաքականության կիրառման տարածքն ու ժամկետը։ Քաղաքականության ծածկույթը կարող է չգործել սահմանված տարածքից և ժամանակահատվածից դուրս, միևնույն ժամանակ Հյուրընկալները կարող են չեղարկել Ամրագրումը առանց բացասական հետևանքների, եթե չեն կարող ընդունել Հյուրերին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում փոխում ենք ծածկույթի շրջանակը։ Եթե կարծում եք, որ Ձեր Ամրագրման նկատմամբ կիրառելի է սույն քաղաքականությունը, կարող եք կապ հաստատել մեզ հետ։

  2. 5. 5.

    Ցանկացած դեպքում, եթե ստեղծված իրավիճակը ընդգրկված և սահմանված չէ սույն քաղաքականության 1.3-րդ կետով, ապա կիրառելի է Ամրագրման չեղարկման վերաբերյալ քաղաքականությունը և Հյուրընկալի կողմից սահմանված չեղարկման կանոնները:

  3. 6. 6.

    Սույն քաղաքականությունը կիրառելի չէ հետևյալ դեպքերի նկատմամբ.

  • իրադարձություններ, որոնք ազդում են Հյուրի կամ նրա ճանապարհորդելու կարողության վրա, սակայն չեն առնչվում Կացարանի տարածքին,

  • անսպասելի վնասվածք կամ հիվանդություն,

  • քաղաքացիական պարտավորություններ, օրինակ՝ մասնակցություն դատական նիստին՝ որպես երդվյալ, հայցվոր, պատասխանող կամ վկա,

  • ճանապարհորդների համար նախատեսված ռիսկերի վերաբերյալ նախազգուշացումներ և կառավարության այլ հայտարարություններ, սակայն ոչ ճանապարհորդության արգելքներ,

  • իրադարձության չեղարկում կամ հետաձգում, որի համար կատարվել էր Ամրագրումը,

  • տրանսպորտի աշխատանքի խափանումներ, օրինակ՝ ավիաընկերության սնանկացում, չվերթների չեղարկում, փոխադրողների գործադուլ կամ ճանապարհների փակումը վերանորոգման պատճառով,

  • եղանակային կամ բնական պայմաններ, որոնք բնորոշ են տվյալ տարածաշրջանին (օրինակ՝ փոթորիկների սեզոն Ֆլորիդայում կամ ձմեռային սառնամանիքներ հյուսիսային կիսագնդում), եթե դրանք չեն հանգեցնում սույն քաղաքականության շրջանակում ընդգրկվող այլ իրադարձության, որի պատճառով Ամրագրումը հնարավոր չէ ավարտել (օրինակ՝ կառավարության կողմից սահմանված պարտադիր ճանապարհորդական սահմանափակումներ)։

  1. 7. 7.

    Եթե իրավիճակը չի համապատասխանում սույն քաղաքականության պայմաններին, խորհուրդ ենք տալիս Հյուրերին և Հյուրընկալներին քննարկել ամբողջական կամ մասնակի գումարի վերադարձի, Ամրագրման ամսաթվերի փոփոխության կամ այլ լուծման հնարավորությունը, որը կբավարարի երկու կողմերին։ Չեղարկման կանոններից դուրս գումարի վերադարձը մնում է Հյուրընկալի հայեցողությանը։ Ընկերությունը չի մասնակցում գումարի վերադարձի նման դեպքերին և չի երաշխավորում այդպիսիք։

  2. 8. 8.

    Եթե Իրադարձությունը ամրագրված է սույն քաղաքականությամբ, ապա Հյուրընկալները կարող են չեղարկել Ամրագրումներն առանց տույժերի և այլ բացասական հետևանքների։ Եթե Հյուրընկալը չեղարկում է Ամրագրումը սույն քաղաքականության համաձայն, ապա նրա Հայտարարության օրացույցը կասեցվում է չեղարկված Ամրագրման ամսաթվերի համար, և Հյուրընկալը չի ստանում վճարում չեղարկված Ամրագրման համար։ Եթե վճարումը արդեն կատարվել է, Ընկերությունն իրավունք ունի պահանջել վերադարձնել գումարը կամ վերադարձվող գումարը կպահվի հաջորդ վճարումներից։

  3. 9. 9.

    Անկախ այն փաստից Ամրագրման չեղարկման պատճառը ընդգրկված է սույն քաղաքականության մեջ, թե ոչ, Հյուրընկալները կարող են այն չեղարկել Ամրագրումը առանց տույժերի և այլ բացասական հետևանքների այլ հիմնավոր պատճառներով (օրինակ՝ Կացարանի լուրջ վնասի դեպքում)։ Հյուրընկալները պարտավոր են չեղարկել Ամրագրումը, եթե Կացարանը պիտանի չէ բնակության համար կամ չի համապատասխանում Ամրագրման պայմաններին։ Այս պահանջը չկատարելը կարող է հանգեցնել Հայտարարության ժամանակավոր արգելափակման, գործող Ամրագրումների չեղարկման և Հյուրերին գումարի վերադարձի (մինչև Կացարանը դառնա պիտանի և համապատասխանի նկարագրությանը)։ Սա նաև համարվում է Հյուրընկալների հիմնական պարտավորությունների խախտում և կարող է հանգեցնել ավելի լուրջ հետևանքների (մինչև օգտահաշվի հեռացում)։

  4. 10. 10.

    Սույն քաղաքականությունը չի սահմանափակում Ձեր իրավունքները՝ համաձայն տեղական իրավական ակտերի։ Ընկերության կողմից սույն քաղաքականության հիման վրա ընդունված ցանկացած որոշում չի ազդում Ձեր օրինական իրավունքների վրա։