ОФЕРТА НА ОКАЗАНИЕ УСЛУГ «ЭЛЕКТРОННОЙ ПЛАТФОРМЫ APCASSE»


«APCASSE ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ




Սույն փաստաթղթով «Ափքեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ «Ափքեյս» կամ «Ընկերություն») առաջարկում է Հյուրընկալին կնքել «APCASSE էլեկտրոնային հարթակ» ծառայությունների մատուցման Պայմանագիր՝ ստորև նշված պայմաններով.


  1. 1. 1.

     Սահմանումներ

    1. 1.1. 1.1.

      Սույն փաստաթղթի նպատակների համար ներքոնշյալ սահմանումները գործածվում են հետևյալ իմաստներով.

      1. 1.1.1. 1.1.1.

        Առաջարկի ընդունում` Առաջարկի լիարժեք և անվերապահ ընդունում՝ կատարելով Առաջարկի 6-րդ հոդվածում նշված գործողությունները:

      2. 1.1.2. 1.1.2.

        Apcasse էլեկտրոնային հարթակ՝ Կայքը՝ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող է Հյուրընկալը գրանցվել որպես Օգտատեր և տեղադրել Հայտարարություններ, (այսուհետ՝ Apcasse հարթակ):

      3. 1.1.3. 1.1.3.

        Պայմանագիր` Հյուրընկալի և Ափքեյսի միջև Ծառայությունների մատուցման վճարովի պայմանագիր, որը կնքվում է Առաջարկի ընդունման միջոցով:

      4. 1.1.4. 1.1.4.

        Առաջարկ (Օֆերտա)՝ սույն փաստաթուղթը՝ «APCASSE էլեկտրոնային հարթակ» ծառայությունների մատուցման առաջարկը», որը տեղակայված է Համացանցում հետևյալ հասցեով  https://apcasse.com/hy/public/content_page/key/apcasse_services_offer:

      5. 1.1.5. 1.1.5.

        Հանձնարարական` Հյուրընկալի հանձնարարականը Ափքեյսին, որը սահմանված է Առաջարկի 4-րդ հոդվածում:

      6. 1.1.6. 1.1.6.

        Ծառայությունների արժեք՝ Առաջարկի 5.1 կետում սահմանված Apcasse հարթակի օգտագործման համար Ծառայությունների մատուցման դիմաց Հյուրընկալի կողմից Ափքեյսին վճարման ենթակա գումարի չափը:

    2. 1.2. 1.2.

      Առաջարկի մեջ կարող են օգտագործվել Առաջարկի 1.1․ կետում չսահմանված տերմիններ: Առաջարկում օգտագործվող տերմիններն ունեն նույն նշանակությունը, որը սահմանված է Կայքի օգտագործման կանոններում: 


  1. 2. 2.

    Պայմանագրի առարկան

    1. 2.1. 2.1.

      Պայմանագրի առարկան Ափքեյսի կողմից Apcasse էլեկտրոնային հարթակի տրամադրման ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) վճարովի մատուցումն է Հյուրընկալին Առաջարկի պայմաններով, ինչպես նաև Ափքեյսի կողմից Առաջարկի 4-րդ հոդվածով (Հանձնարարական) նախատեսված պարտավորությունների կատարումը: Համաձայն Պայմանագրի  Ափքեյսը Հյուրընկալին տրամադրում է հնարավորություն օգտագործել Apcasse հարթակը Հայտարարություններ տեղադրելու նպատակով, ինչպես նաև կատարել Հյուրընկալի կողմից տրված Հանձնարարականը, ինչպես սահմանված է Առաջարկի 4-րդ հոդվածով, իսկ Հյուրընկալը պարտավորվում է վճարել Ընկերությանը Պայմանագրով սահմանված կարգով:

    2. 2.2. 2.2.

      Առաջարկը (Պայմանագիրը) հանդիսանում է Կայքի օգտագործման կանոնների անբաժանելի մասը և գործում է դրա հետ միասին: Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն Առաջարկով (Պայմանագրով), կարգավորվում են Կայքի օգտագործման կանոններով:

    3. 2.3. 2.3.

      Հայտարարության բովանդակությունը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված:


  1. 3. 3.

    Կողմերի իրավունքները և պարտականությունները

    1. 3.1. 3.1.

      Ընկերությունը պարտավոր է. 

      1. 3.1.1. 3.1.1.

        վճարել Հյուրընկալին Պայմանագրի 5-րդ հոդվածով սահմանված կարգով:

    2. 3.2. 3.2.

      Հյուրընկալը պարտավոր է.

      1. 3.2.1. 3.2.1.

        Օգտագործել Apcasse հարթակը Պայմանագրով և Կայքի օգտագործման կանոններով սահմանված կարգով,

      2. 3.2.2. 3.2.2.

        Հայտարարության մեջ ներառել իրական տեղեկություններ,

      3. 3.2.3. 3.2.3.

        Ապահովել Հայտարարության մեջ նշված պայմանները,

      4. 3.2.4. 3.2.4.

        Անվերապահորեն կատարել Կայքի օգտագործման կանոններով սահմանված բոլոր պահանջները և կատարել Կայքի օգտագործման կանոններով սահմանված բոլոր պարտավորությունները:

    3. 3.3. 3.3.

      Ընկերությունն իրավունք ունի. 

      1. 3.3.1. 3.3.1.

        պահանջել Հյուրընկալից, որպեսզի վերջինս պատշաճ կատարի Կայքի օգտագործման կանոններով և Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները,

      2. 3.3.2. 3.3.2.

        իրականացնել Կայքի օգտագործման կանոններով և Պայմանագրով ամրագրված իր իրավունքները:

    4. 3.4. 3.4.

      Կողմերն օգտվում են նաև բոլոր այն իրավունքներից և կրում են բոլոր այն պարտականությունները, որոնք նրանց համար սահմանված են Կայքի օգտագործման կանոններով և դրան կից փաստաթղթերով:


  1. 4. 4.

    Հանձնարարականի կատարման պայմանները

    1. 4.1. 4.1.

      Չհակասելով Կողմերի միջև կնքված Պայմանագրի պայմաններին՝ Կողմերը սահմանել են Հյուրընկալի Հանձնարարականի պայմանները և Ափքեյսի կողմից վերջինիս կատարման կարգը:

    2. 4.2. 4.2.

      Հյուրընկալի Հանձնարարականով Ափքեյսը պարտավորվում է վարձավճարի դիմաց Հյուրընկալի անունից և հաշվին ընդունել Հյուրերի անկանխիկ վճարումները Ամրագրումների համար:

    3. 4.3. 4.3.

      Հանձնարարական տալով՝ Հյուրընկալն Ափքեյսին վստահում է իր անունից և իր հաշվին Հանձնարարականի պայմաններին համապատասխան գործելու իրավունք:

    4. 4.4. 4.4.

      Ափքեյսի կողմից Հյուրից ստացված գումարները ենթակա են փոխանցման Հյուրընկալին, որից նվազեցվում են Ափքեյսի կողմից Հյուր(եր)ին վերադարձված գումարները (Առաջարկի 4.11 կետ), ինչպես նաև Ափքեյսի Ծառայությունների արժեքը կամ այլ գումարներ, որոնք կարող են սահմանվել Ափքեյսի կողմից Կայքի օգտագործման կանոնների համաձայն: Ափքեյսը կատարում է նշված գումարների փոխանցումը Հյուրընկալի բանկային հաշվին, որը նշված է Հյուրընկալի՝ որպես Օգտատեր գրանցման էջում, 7-14 օրացուցային օրվա ընթացքում՝ սկսած Հյուրի ժամանման օրվանից:

    5. 4.5. 4.5.

      Առաջարկի սույն հոդվածով սահմանված Հանձնարարականի գործողության ժամկետը հավասար է Պայմանագրով նախատեսված Ծառայությունների մատուցման ժամկետին:

    6. 4.6. 4.6.

      Ափքեյսը կատարում է Հանձնարարականն ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ դրա տարածքից դուրս:

    7. 4.7. 4.7.

      Ափքեյսը Հյուրերից ընդունում է դրամական միջոցները բացառապես այն պատճառով, որ Ափքեյսը Հյուրընկալին Ծառայություններ մատուցելու միջոցով մասնակցում է Հյուրընկալի կողմից Հյուրին ծառայություն մատուցելու գործընթացին, և հենց այդ ծառայությունների մատուցման դիմաց էլ Հյուրը կատարում է վճարում:

    8. 4.8. 4.8.

      Ափքեյսը, գործելով Հյուրընկալի (Պրինցիպալի) անունից, վճարման դիմաց Հյուրին տրամադրում է փաստաթուղթ՝ Ամրագրման հավաստում, որը ուղարկվում է Հյուրի էլեկտրոնային հասցեին, որն էլ իրավունք է տալիս Հյուրին  համապատասխան օրը Հյուրընկալից (Պրինցիպալից) ստանալ սահմանված ծառայությունը՝ օգտագործել ամրագրված Կացարանը և ստանալ այլ ծառայություններ Ամրագրման մեջ սահմանված պայմաններով և ժամկետներում:

    9. 4.9. 4.9.

      Ափքեյսի և Հյուրընկալի միջև առկա հարաբերությունները՝ կապված Հանձնարարականի կատարման հետ, իրենց իրավական բնույթով պայմանագիր և կոմիսիա չեն և չեն կարգավորվում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 41-րդ գլխով:

    10. 4.10. 4.10.

      Հանձնարարականի կատարման վարձավճարը ներառված է Ծառայությունների արժեքի մեջ, որը սահմանվում է Առաջարկին համապատասխան:

    11. 4.11. 4.11.

      Կայքի օգտագործման կանոններով, Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ, Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով և Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ սահմանված դեպքերում Ափքեյսն իր հայեցողությամբ կայացնում է որոշումներ և իրավունք ունի Հյուրընկալի նկատմամբ կիրառվող տուգանքի կամ տույժի գումարները կամ Հյուրին վերադարձման ենթակա գումարները նվազեցնել Հանձնարարականի կատարման արդյունքում ստացած և Հյուրընկալին վճարման ենթակա գումարներից, իսկ անբավարար լինելու դեպքում՝ պահել հաջորդ վճարման ենթակա գումարներից: Դրամական միջոցների նման պահումը չի համարվի որպես Ափքեյսի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտում:


  1. 5. 5.

    Ծառայությունների մատուցման վճարի չափը և վճարման պայմանները

    1. 5.1. 5.1.

      Apcasse հարթակի տրամադրման Ծառայությունների մատուցման դիմաց Հյուրընկալի կողմից Ափքեյսին վճարման ենթակա գումարի չափը կազմում է Հյուրի կողմից Ամրագրման համար վճարված գումարի 20%-ը (քսան)՝ Ծառայության արժեք: 

    2. 5.2. 5.2.

      Հյուրընկալի կողմից Հյուրին կարող են մատուցվել այլ ծառայություններ, օրինակ՝ մաքրության, լվացքատան և այլն: Այսպիսի ծառայությունների դիմաց կատարված վճարումների գումարը չի հաշվարկվում սույն Առաջարկի 5.1. կետում սահմանված Ծառայությունների արժեքի մեջ:

    3. 5.3. 5.3.

      Ծառայությունների արժեքը ներառում է Ընկերության կողմից վճարվող հարկերը Ընկերության մասով, ինչպես նաև Հանձնարարականի կատարման վարձավճարը:

    4. 5.4. 5.4.

      Հյուրը բոլոր վճարումները կատարում է Ափքեյսին նախապես՝ ըստ Հայտարարության մեջ նշված պայմանների:

    5. 5.5. 5.5.

      Հյուրի կողմից վճարված գումարը պահվում է Ընկերության հաշվարկային հաշվի վրա և փոխանցվում է Հյուրընկալին Ամրագրման ժամանման օրվանից սկսած 7-14 օրացուցային օրվա ընթացքում՝ նվազեցվելով Պայմանագրով սահմանված Ծառայությունների արժեքը և Պայմանագրով սահմանված կարգով հաշվարկված և Հյուրընկալից գանձնման (պահման) ենթակա այլ գումարները:

    6. 5.6. 5.6.

      Կողմերը պայմանավորվում են, որ Ափքեյսն իրավունք ունի սույն Պայմանագրով սահմանված Ծառայությունների արժեքը պահել Հյուրընկալի գումարներից, որոնք առկա են Ափքեյսի մոտ:

    7. 5.7. 5.7.

      Ծառայությունների արժեքը ձևավորվում է հետևյալ կերպ.

Կացարանի Ամրագրման գումար՝  X

Հյուրը տեսնում է Կացարանի Ամրագրման գումար՝  X + X*15%

Ծառայության արժեքը կազմում է՝  X*5% + X*15%

Հյուրընկալին վճարման ենթակա գումար՝ X - X*5%


Օրինակ՝

Կացարանի Ամրագրման գումար՝  100.000 ՀՀ դրամ

Հյուրը տեսնում է Կացարանի Ամրագրման գումար՝  

100.000 + 100.000 * 15% = 115.000

Ծառայության արժեքը կազմում է՝  100.000 * 5% + 100.000 * 15% = 20.000

Հյուրընկալին վճարման ենթակա գումար՝ 100.000 – 100.000 * 5% = 95.000





  1. 6. 6.

    Առաջարկի ընդունում և Պայմանագրի կնքում

    1. 6.1. 6.1.

      Հյուրընկալն ընդունում է Առաջարկը՝ հաջորդաբար կատարելով Կայքի օգտագործման կանոնների 9-րդ հոդվածով սահմանված գործողությունները՝ վերջում նշում կատարելով համապատասխան վանդակում՝ ի հավաստումն, որ Հյուրընկալն ընդունում է «APCASSE ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ-ը:

    2. 6.2. 6.2.

      Հյուրընկալի կողմից Առաջարկի ընդունումը ստեղծում է Պայմանագիր՝ Առաջարկի պայմաններով:

    3. 6.3. 6.3.

      Հայտարարության չհաստատման դեպքում Առաջարկի ընդունմանն ուղղված գործողությունները չեն ճանաչվում որպես Առաջարկի պատշաճ ընդունում, և Պայմանագիրը կնքված չի համարվում այնքան ժամանակ, մինչև Հայտարարությունը հաստատվի Ափքեյսի կողմից:

    4. 6.4. 6.4.

      Հայտարարության հաստատման դեպքում Հյուրընկալի էլեկտրոնային փոստի հասցեին ավտոմատ կարգով ուղարկվում է Հյուրընկալի և Ընկերության միջև կնքված Պայմանագիրը՝ Հյուրընկալի կողմից ընդունված Առաջարկը:

    5. 6.5. 6.5.

      Ընդունելով Առաջարկի պայմանները՝ Առաջարկի ընդունման միջոցով Հյուրընկալը հավաստիացնում և երաշխավորում է Ափքեյսին, որ ունի բոլոր իրավունքներն ու լիազորությունները Պայմանագրի կնքման համար և ամբողջովին ծանոթացել է Առաջարկի պայմանների հետ, ամբողջովին հասկանում է Առաջարկի և Պայմանագրի առարկան և պայմանները, ինչպես նաև տրամադրել է հավաստի տվյալներ:

    6. 6.6. 6.6.

      Ափքեյսն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ փոփոխել Առաջարկի ցանկացած պայման: Առաջարկում փոփոխություն կատարվելու դեպքում այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այն պահից, երբ Առաջարկի փոփոխված տեքստը տեղադրվի  համացանցում  https://apcase.esoft.am/hy/public/content_page/key/apcasse_services_offer  հասցեով, եթե փոփոխությունների ուժի մեջ մտնելու այլ ամսաթիվ սահմանված չէ:

    7. 6.7. 6.7.

      Հյուրընկալը համաձայնում է և ընդունում է, որ Առաջարկում կատարվող ցանկացած փոփոխություն հանգեցնում է այդպիսի փոփոխության կատարման Հյուրընկալի և Ափքեյսի միջև կնքված և վավեր Պայմանագրում, և Պայմանագրի այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում Առաջարկի այդ փոփոխությունների հետ միաժամանակ:

    8. 6.8. 6.8.

      Եթե Պայմանագրի վավերականության ընթացքում Ափքեյսը հետ կանչի Առաջարկը, ապա Պայմանագիրը համարվում է դադարեցված հետկանչի պահից, եթե Ափքեյսն այլ բան չի համաձայնեցրել Առաջարկը հետ կանչելիս:




  1. 7. 7.

    Կողմերի պատասխանատվությունը

    1. 7.1. 7.1.

      Հյուրընկալը պատասխանատվություն է կրում Հայտարարության մեջ ներառված տեղեկությունների և տվյալների հավաստիության և սահմանված ծառայությունների մատուցման համար։

    2. 7.2. 7.2.

      Ընկերությունը պարտավոր չէ հսկել Հյուրընկալի կողմից ներկայացվող Բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

    3. 7.3. 7.3.

      Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հյուրընկալի և երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար: 

    4. 7.4. 7.4.

      Պայմանագրով և Պայմանագրի հիման վրա կնքված  համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն  չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից,  եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, Կայքի օգտագործման կանոններով, Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ, Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով և Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ սահմանված դեպքերում։


  1. 8. 8.

    Պայմանագրի լուծումը

    1. 8.1. 8.1.

      Պայմանագիրը կարող է լուծվել.

      1. 8.1.1. 8.1.1.

        Ցանկացած ժամանակ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

      2. 8.1.2. 8.1.2.

        Ափքեյսի կողմից ցանկացած պահի, եթե Հյուրընկալը խախտել է որևէ պարտավորություն,

      3. 8.1.3. 8.1.3.

        Հյուրընկալի կողմից՝ այդ մասին ծանուցելով Ափքեյսին Պայմանագրի դադարեցումից 30 (երեսուն) օրացուցային օր առաջ՝ պայմանով, որ չկան Ամրագրումներ:

      4. 8.1.4. 8.1.4.

        Կայքի օգտագործման կանոններով, Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ, Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով և Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ սահմանված այլ դեպքերում:



  1. 9. 9.

    Այլ դրույթներ

    1. 9.1. 9.1.

      Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հայտարարության հաստատման պահից և գործում է մինչև Պայմանագրի դադարեցումը:

    2. 9.2. 9.2.

      Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն Առաջարկում, կարգավորվում են Կայքի օգտագործման կանոններով և դրան կից փաստաթղթերով:

    3. 9.3. 9.3.

      Պայմանագրի դադարեցումը Կողմերին չի ազատում Պայմանագրի գործողության ընթացքում իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:

    4. 9.4. 9.4.

      Պայմանագրի բոլոր լրացումներն ու հավելվածները հանդիսանում են նրա անբաժանելի մասը:

    5. 9.5. 9.5.

      Պայմանագիրը լուծելու և դադարելու հիմքերը սահմանված են նաև Կայքի օգտագործման կանոններով:

    6. 9.6. 9.6.

      Վեճերի լուծման կարգը սահմանված է Կայքի օգտագործման կանոններով:

    7. 9.7. 9.7.

      Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսիք պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է Կայքի օգտագործման կանոնների, Պայմանագրի մյուս պայմանների և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: 

    8. 9.8. 9.8.

      Պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը  չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:

    9. 9.9. 9.9.

      Պայմանագիրը կնքված է հայերեն: 



  1. 10. 10.

    Ափքեյսի վավերապայմանները

 

Անվանումը՝ «Ափքեյս» ՍՊԸ

Գրանցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Զաքյան փողոց, 4 շենք, բնակարան 67

Գրանցման համար՝ 999.110.1592488

Գրանցման ամսաթիվ՝ 29.06.2026թ.

ՀՎՀՀ՝ 02950829

Էլեկտրոնային հասցե՝

Առաջարկի հրապարակման ամսաթիվ՝ 01.08.2026թ.

Ուժի մեջ է՝ 01.08.2026թ.