Политика конфиденциальности

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սույն գաղտնիության քաղաքականությունը մշակվել է «Ափքեյս ՍՊԸ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (գրանցման համար՝ 999.110.1592488, ՀՎՀՀ՝ 02950829, գտնվելու վայրը՝ ք. Երևան, Զաքյան փ. 4շ., բն 67), այսուհետ՝ «Ընկերություն», և նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սույն կայքում (այսուհետ՝ Կայք) Ընկերության կողմից իրենց անձնական տվյալների օգտագործմամբ: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ: Կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:

Համաձայն Օրենքի անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

«Տվյալ», «տեղեկություն» տերմինները Կայքում օգտագործվում են հավասարազոր նշանակությամբ:

Ընկերության Կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Ընկերության գաղտնիության քաղաքականությանը:

Սույն գաղտնիության քաղաքականության պայմանների ընդունման վանդակում նշում անելը նշանակում է համաձայնություն տալ սույն քաղաքականությամբ նախատեսված նպատակներով Ձեր անձնական տվյալների մշակմանը:


Ինչպե՞ս է Ընկերությունը հավաքագրում տեղեկություններ. 

Ընկերությունը տեղեկություններ հավաքագրում է հետևյալ միջոցներով.  

  • Երբ Դուք օգտվում եք Ընկերության կողմից առաջարկվող որևէ ծառայությունից՝ մուտքագրելով Ձեր անձնական տվյալները,  

  • Երբ Դուք օգտվում եք Ընկերության Կայքում առաջարկվող որևէ ծառայությունից՝ մուտքագրելով Ձեր անձնական տվյալները,

  • գրանցվում եք առցանց կամ պատվիրում եք ցանկացած ծառայություն,

  • Երբ Դուք լրացնում եք Ընկերության Կայքում տեղադրված հայտերը (այսուհետ՝ «Հայտեր»),

  • Բաժանորդագրվում եք նորություններին,

  • Լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը,

  • Կամավոր լրացնում եք հաճախորդների հարցումը, հաղորդագրություն եք թողնում մեր Կայքում կամ ուղարկում եք էլեկտրոնային նամակ,

  • Այցելում եք, օգտագործում կամ ուսումնասիրում եք Կայքը՝ Ձեր բրաուզերի քուքիների (cookies) միջոցով (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):  

Վերը թվարկված միջոցներով ստացված Ձեր վերաբերյալ տեղեկությունները համարվում են անձնական տվյալներ:


Ինչպիսի՞ անձնական տվյալներ է հավաքագրում Ընկերությունը. 

Ընկերությունը հավաքագրում է որևէ ծառայություն մատուցելու համար սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված Ձեր տվյալների մշակման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ, Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և «Cookies» բաժնում պահպանվող տեղեկությունները (անձնական տվյալները), մասնավորապես.

  • անուն, ազգանուն, 

  • հեռախոսահամար

  • հասցե, 

  • էլեկտրոնային հասցե, 

  • բանկային վավերապայմաններ,

  • անձնագրային տվյալներ,

  • լուսանկարներ։

Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ լրացնում եք որևէ Հայտ, երբ լրացնում եք որևէ անձնական տվյալ Ընկերության Կայքում մատուցվող որևէ ծառայությունից օգտվելու համար, երբ բաժանորդագրվում եք նորություններին, մինչև այն պահը, երբ դադարեցնում եք բաժանորդագրությունը: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք Ընկերության Կայք:

Դուք կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը նորությունների վերջում տեղադրված «Դադարեցնել բաժանորդագրությունը» հղումով:


Ինչպե՞ս է Ընկերությունն օգտագործում Ձեր տվյալները.

Ընկերությունը կարող է օգտագործել գրանցման, նորություններին բաժանորդագրման, «Հետադարձ կապ» ձևի կամ Հայտերի լրացման կամ Կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով. 

  • Ընկերության գործունեության շրջանակներում Ձեզ ծառայություններ մատուցելու համար,

  • Ընկերության Կայքում առաջարկվող ծառայություններ մատուցելու համար,

  • Ձեր պատվերը մշակելու համար,

  • Ձեր հայտը մշակելու համար,

  • Ձեր կողմից առցանց կատարվող վճարումները հասցեականացնելու համար,

  • Ընկերության նոր առաջարկները, զեղչի հնարավորությունները և Ընկերության ծառայությունների վերաբերյալ այլ տեղեկություններ ուղարկելու համար,

  • հատուկ առաջարկներ այլ ապրանքների և ծառայությունների մասին էլեկտրոնային հասցեին ուղարկելու համար, որոնք Ընկերության կարծիքով կարող են հետաքրքրել Ձեզ,

  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար,

  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,

  • Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար:

Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները պահպանվում են տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: 

Բաժանորդագրության դադարեցման Ձեր հայտն ուղարկելուց անմիջապես հետո Ձեր անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում:

Ձեր համաձայնության դեպքում Ընկերությունը  Ձեր տվյալները կտրամադրի նաև իր գործընկերներին, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան առաջարկել Ձեզ իրենց ապրանքներն ու ծառայությունները: Համաձայն եմ –  վանդակ:


Ընկերությունը պարտավորվում է.

  • Չօգտագործել կեղծ կամ ապակողմնորոշիչ  վերնագրեր կամ էլեկտրոնային հասցեներ,

  • Եթե հաղորդագրությունը հանդիսանում է գովազդ, ողջամիտ կերպով որակել այն որպես այդպիսին,

  • Անմիջապես արձագանքել բաժանորդագրության դադարեցման դիմումներին,

  • Հնարավորություն տալ օգտագործողներին դադարեցնել բաժանորդագրությունը՝ սեղմելով յուրաքանչյուր էլեկտրոնային նամակի վերջում նշված հղումը:


Ինչպե՞ս է Ընկերությունը պահպանում և  պաշտպանում Ձեր տվյալները.

Ընկերությունը Ձեր տվյալները պահում է apcasse.com անվտանգ սերվերում: Տվյալների փոխանցումն իրականացվում է secure socket layer (SSL) տեխնոլոգիայով։

Ընկերությունը կձեռնարկի տվյալների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ և համարժեք տեխնիկական և կազմակերպչական բոլոր միջոցառումները Ձեր տվյալների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ։ Ընկերությունը կիրառում է համապատասխան տեխնիկական և ինստիտուցիոնալ միջոցներ Ձեր անձնական տվյալները անօրինական միջամտությունից պաշտպանելու համար։ Չնայած դրան, Դուք պետք է գիտակցեք, որ նման միջամտության հնարավորությունն ամբողջապես բացառել հնարավոր չէ։ Այնուամենայնիվ Ընկերությունը պարտավորվում է կատարել Օրենքով սահմանված իր պարտավորությունները:

Կայքի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել մեզ։

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (Ընկերության աշխատողներին), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ Ընկերությունը կիրառում է անվտանգության մի շարք միջոցներ:


Որո՞նք են տվյալների պաշտպանության Ձեր իրավունքները.

Ընկերությունը ցանկանում է համոզվել, որ Դուք տեղյակ եք տվյալների պաշտպանության Ձեր բոլոր իրավունքներից: Յուրաքանչյուր օգտատեր ունի.

  • Անձնական տվյալներին ծանոթանալու և դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք. Դուք իրավունք ունեք ծանոթանալ Ընկերության կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին, ինչպես նաև իրավունք ունեք տեղեկատվություն ստանալ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, այդ թվում՝ անձնական տվյալները մշակելու փաստը հաստատելու և մշակելու նպատակի, անձնական տվյալները մշակելու եղանակների, այն սուբյեկտների վերաբերյալ, որոնց տրամադրվել կամ կարող են տրամադրվել անձնական տվյալները, ինչպես նաև մշակվող անձնական տվյալների ցանկի և դրանք ձեռք բերելու աղբյուրի, անձնական տվյալները մշակելու ժամկետների վերաբերյալ:

  • Անձնական տվյալների ուղղում պահանջելու իրավունք. Դուք իրավունք ունեք պահանջել Ընկերությունից ուղղել ցանկացած տվյալ, որը, Ձեր կարծիքով, ճիշտ չէ, ինչպես նաև իրավունք ունեք Ընկերությունից պահանջել կատարել լրացում, եթե գտնում եք, որ տվյալներն տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն բացառությամբ այն դեպքերի, երբ Ձեր տվյալները գեներացվում են այլ համակարգերից և Ընկերությունը չունի հասանելիություն և հնարավորություն Ձեր տվյալների շտեմարանում փոփոխություններ կատարելու համար:

  • Անձնական տվյալների ոչնչացում պահանջելու իրավունք պահանջելու իրավունք. որոշակի պայմանների առկայության դեպքում Դուք իրավունք ունեք Ընկերությունից պահանջել ոչնչացնել Ձեր անձնական տվյալները:

  • Ուղեփակում պահանջելու իրավունք. որոշակի պայմանների առկայության դեպքում Դուք իրավունք ունեք Ընկերությունից պահանջել ուղեփակել Ձեր անձնական տվյալները:

Վերը թվարկված իրավունքներից յուրաքանչյուրից օգտվելու ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել Ընկերության հետ  suport@apcasse.com  էլեկտրոնային հասցեով։


Արդյո՞ք  Ընկերությունն օգտագործում է «cookies» բաժինը.

Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ Կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ Կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում են հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով Կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: 


Ընկերությունն օգտագործում է «Cookie»-ները.

  • Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,

  • Գովազդին հետևելու համար,

  • Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում Կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Ընկերությունը կարող է նաև օգտվել վստահելի երրորդ անձանց ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին Ընկերության անունից:


Ինչպե՞ս է Ընկերությունն օգտագործում քուքիները.

Մեր Ընկերությունն օգտագործում է քուքիները տարբեր եղանակներով, ներառյալ՝ Ձեզ Կայքում «մուտք գործած» պահելով։ 


Ի՞նչ տեսակի քուքիներ է Ընկերությունն օգտագործում.

Գոյություն ունեն քուքիների տարբեր տեսակներ։ Կայքում օգտագործվում է հետևյալ տեսակը.

Ֆունկցիոնալություն․ Ընկերությունն օգտագործում է այս քուքիները Կայքում Ձեզ ճանաչելու և Ձեր կողմից նախկինում ընտրված նախապատվությունները հիշելու համար: Դրանք կարող են հիշել, մասնավորապես, թե որ լեզուն եք նախընտրում և որտեղ եք գտնվում։ Օգտագործվում են ինչպես սեփական, այնպես էլ կողմնակի քուքիներ։


Ինչպե՞ս կառավարել քուքիները.

Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերն այնպես, որ այն չընդունի քուքի ֆայլեր։ 

Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ Կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով: Քանի որ բրաուզերները մի փոքր տարբերվում են իրարից, փորձեք կատարել «Cookie»-ների հետ կապված անհրաժեշտ փոփոխությունները բրաուզերի «Օգնության մենյու» բաժնի միջոցով:

Ընկերությունն ընդունում է «Չհետևել» ազդանշանները և չի հետևում Ձեր բրաուզերին, չի ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:

«Cookie»-ներն անջատելու դեպքում Կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:


Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց.

Ընկերությունը, առանց նախապես ստանալու Ձեր համաձայնությունը, չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց, այդ թվում՝ Ընկերության գործընկեր հանդիսացող ընկերություններին, կազմակերպություններին, որոնք հանդես չեն գալիս որպես Ընկերության լիազորված անձինք: Վեբ-կայքի հոսթինգը տրամադրող Ընկերության գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են Ընկերությանը Կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, հանդիսանում են Ընկերության լիազորված անձ, ովքեր մշակում են անձնական տվյալները միայն առաջադրանքի շրջանակներում: Ընկերությունը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Կայքի քաղաքականությունների կիրառման, Ընկերության կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: 

Ընկերությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:


Երրորդ կողմի հղումներ.

Ընկերության Կայքում կարող են ներառվել կամ առաջարկվել երրորդ անձանց ապրանքներ կամ ծառայություններ:

Ընկերության Կայքում առկա են այլ արտաքին կայքերի հղումներ։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այլ կայքերի գաղտնիության քաղաքականության համար։ Ընկերության գաղտնիության քաղաքականությունը տարածվում է միայն Ընկերության Կայքում։ Այսպես. եթե անցնում եք մեկ այլ կայքի հղումով, ապա պետք է ծանոթանալ այդ կայքի գաղտնիության քաղաքականությանը:


Փոփոխություններ Ընկերության գաղտնիության քաղաքականության մեջ.

Ընկերությունը պարբերաբար վերանայում և լրամշակում է իր գաղտնիության քաղաքականությունը և բոլոր թարմացումները տեղադրում է Կայքում:

Եթե ​​ունեք հարցեր Ընկերության գաղտնիության քաղաքականության, Ձեր մասին պահվող տվյալների վերաբերյալ կամ ցանկանում եք օգտվել Ձեր տվյալների պաշտպանության իրավունքից, կարող եք կապ հաստատել Ընկերության հետ հետադարձ կապի միջոցներով։

Սույն գաղտնիության քաղաքականությանը համաձայնություն տալու տողի վանդակում նշում անելով՝ Դուք հաստատում եք, որ ընթերցել եք, հասկացել եք և տալիս եք Ձեր համաձայնությունը  վերոշարադրյալ գաղտնիության քաղականությանը, այդ թվում՝ սույն քաղաքականությամբ նշված Ձեր անձնական տվյալները սույն քաղաքականության նպատակներով մշակելու վերաբերյալ։  

Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած պահի և ցանկացած պատճառով առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը: Նոր փոփոխությունները կիրառելի են Ձեր նկատմամբ, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը նոր պայմաններով (փոփոխություններով) տվյալների մշակման վերաբերյալ:

     

Անձնական տվյալների պահպանության ժամկետը.

Ձեր անձնական տվյալները պահպանվում են մինչև Ընկերության ծառայություններից վերջին անգամ օգտվելուց երեք տարի հետո կամ մինչև Ձեր կողմից Ընկերությանը Ձեր անձնական տվյալներն ոչնչացնելու դիմում ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետի լրանալը:


Հետադարձ կապ

Սույն գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել ստորև ներկայացված կոնտակտներով.


www.apcasse.com

suport@apcasse.com