ԱՄՐԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Կարևոր տեղեկություններ Ամրագրման չեղարկման վերաբերյալ.
1.1. Ընտրելով ձեր Կացարանի Ամրագրման չեղարկման կանոնները՝ համոզվեք, որ ճիշտ եք ընտրել Ձեր նախընտրած Ամրագրման չեղարկման քաղաքականությունը, որը համապատասխանում է նաև Կացարանի տրամադրման ժամկետներին։
1.2. Ամրագրման չեղարկման և Ամրագրման հաստատման ժամկետները միշտ նշվում են տվյալ Կացարանի գտնվելու վայրի ժամային գոտու հաշվարկով։
1.3. 24-ժամյա ԱՆՎՃԱՐ չեղարկման ժամկետը կիրառվում է հիմնականում կարճաժամկետ ամրագրումների (28 գիշերից պակաս) բոլոր ստանդարտ չեղարկման կանոնների համար։ Սա թույլ է տալիս Հյուրերին չեղարկել Ամրագրումը լիարժեք գումարի վերադարձով՝ ներառյալ հարկերը, Ամրագրումը հաստատելուց հետո 24 ժամվա ընթացքում, եթե Ամրագրումը հաստատվել է մուտքից առնվազն 7 օր առաջ։
1.4. Որոշ հյուրանոցային ամրագրումների հայտարարությունների վրա, որոնք առանց վերադարձի են, 24-ժամյա անվճար ստանդարտ չեղարկման ժամկետը կարող է չկիրառվել։
2. Կարճաժամկետ ամրագրումների համար չեղարկման ստանդարտ կանոններ.
2.1. Ստանդարտ չեղարկման կանոնները կիրառվում են բոլոր այն Ամրագրումների համար, որոնք տևում են 27 և ավելի քիչ անընդմեջ գիշերներ։ Բոլոր ստանդարտ չեղարկման կանոնները նախատեսում են 24-ժամյա անվճար չեղարկման ժամանակահատված։ Սա թույլ է տալիս Հյուրերին չեղարկել Ամրագրումը լիարժեք գումարի վերադարձով՝ ներառյալ հարկերը, Ամրագրումը հաստատելուց հետո 24 ժամվա ընթացքում, եթե Ամրագրումը հաստատվել է մուտքից առնվազն 7 օր առաջ (Հայտարարությունում նշված տեղական ժամանակով)։
2.2. Հյուրընկալը կարող է ընտրել Ամրագրման չեղարկման քաղաքականության հետևյալ տարբերակներից որևէ մեկը.
2.2.1. Ճկուն քաղաքականություն (Flexible).
● Գումարի ամբողջական վերադարձ՝ ժամանման ամսաթվից առնվազն 1 (մեկ) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
● Գումարի մասնակի վերադարձ 70%-ի չափով՝ ժամանման ամսաթվից առաջ 24 ժամվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում։
2.2.2. «Չափավոր» քաղաքականություն (Moderate).
● Գումարի ամբողջական վերադարձ՝ ժամանման ամսաթվից առնվազն 5 (հինգ) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
● Գումարի մասնակի վերադարձ 50%-ի չափով՝ ժամանման ամսաթվից առաջ 5 (հինգ) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում։
2.2.3. «Սահմանափակումներով» քաղաքականություն (Restricted).
● Գումարի ամբողջական վերադարձ 30%-ի չափով՝ ժամանման ամսաթվից առնվազն 14 (տասնչորս) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
● Գումարի վերադարձ՝ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ՝ ժամանման ամսաթվից առաջ 14 (տասնչորս) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում, բացառությամբ մաքրման ծառայությունների համար վճարված գումարի։
2.2.4. «Ոչ ճկուն» քաղաքականություն (Non-Flexible).
● Գումարի ամբողջական վերադարձ՝ ժամանման ամսաթվից առնվազն 30 (երեսուն) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
● Գումարի մասնակի վերադարձ 50%-ի չափով՝ ժամանման ամսաթվից առաջ 7-ից (յոթ) 30 (երեսուն) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում։
2.2.5. «Խիստ» քաղաքականություն (Strict).
● Գումարի վերադարձ՝ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ:
3. Երկարաժամկետ Ամրագրումների համար չեղարկման ստանդարտ կանոններ.
3.1. Երկարաժամկետ Ամրագրում է համարվում 28 և ավելի գիշեր անընդմեջ Կացարանի Ամրագրումը:
3.2. Հյուրընկալը կարող է ընտրել Ամրագրման չեղարկման քաղաքականության հետևյալ տարբերակներից որևէ մեկը.
3.2.1. «Ոչ ճկուն» քաղաքականություն (Non-Flexible).
● Գումարի ամբողջական վերադարձ՝ ժամանման ամսաթվից առնվազն 30 (երեսուն) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
● Գումարի վերադարձ՝ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ՝ ժամանման ամսաթվից առաջ 30 (երեսուն) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում։
3.2.2. «Խիստ» քաղաքականություն (Strict).
● Գումարի ամբողջական վերադարձ՝ Ամրագրման պահից 48 ժամվա ընթացքում և ժամանման ամսաթվից առնվազն 28 (քսանութ) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
● Գումարի վերադարձ՝ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ՝ Ամրագրման պահից 48 ժամը լրանալուց հետո և/կամ ժամանման ամսաթվից առաջ 28 (քսանութ) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում։
4. Զեղչված գնով Ամրագրում՝ առանց գումարի վերադարձի հնարավորության.
4.1. Առանց գումարի վերադարձի հնարավորության տարբերակը թույլ է տալիս Հյուրընկալին առաջարկել Ամրագրում զեղչված գնով: Այս դեպքում Ամրագրման չեղարկման մնացած ստանդարտ կանոնները կիրառելի չեն տվյալ Ամրագրումների նկատմամբ: Եթե Հյուրը չեղարկում է Ամրագրումը, ապա վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: Սակայն այս դեպքում ևս գործում է 24 ժամյա անվճար չեղարկման հնարավորության իրավունքը, որը կիրառելի է բոլոր կարճաժամկետ Ամրագրումների համար, բացառությամբ հյուրանոցների կողմից սահմանված որոշակի դեպքերի:
5. Ընտրված չեղարկման քաղաքականության չեղարկում.
5.1. Հյուրընկալի կողմից ընտրված Ամրագրման չեղարկման քաղաքականությունը կարող է չեղարկվել և Հյուրին վերադարձվել գումարն ամբողջությամբ կա մասնակի, եթե
● Հյուրը չեղարկում է ամրագրումը արտակարգ իրավիճակի պատճառով (Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականություն),
● Չեղարկումը կապված է այնպիսի խնդրի հետ, որի նկատմամբ տարածվում է Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոնների գործողությունը:
5.2. Եթե Հյուրընկալը ստացել է գումարը և նրա կողմից ընտրված Ամրագրման չեղարկման քաղաքականությունը չեղարկվում է սույն քաղաքականության 5.1-րդ կետով սահմանված դեպքերում, ապա Ընկերությունը կարող է Հյուրընկալից պահել համապատասխան չափի գումարը Հյուրընկալին վճարման ենթակա գումարներից, իսկ եթե այդպիսիք առկա չեն, ապա վճարել Հյուրին, իսկ գումարը գանձել Հյուրընկալից հետագա վճարումների ժամանակ կամ պահանջ ներկայացնել Հյուրընկալին գումարի վճարման վերաբերյալ: