Ընկերության մասին

«Ափքեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տրամադրում է Apcasse հարթակն օգտագործելու ծառայություններ: Apcasse հարթակում Օգտատերերը կարող են հրապարակել, առաջարկել, որոնել և ամրագրել հյուրընկալող ծառայություններ:

Ընկերությունը չի հանդիսանում «Հայտարարությունների» կամ Սեփականատերերի կողմից մատուցվող ծառայությունների սեփականատեր կամ կառավարիչ, ինչպես նաև չի վերահսկում կամ առաջարկում դրանք։ Ընկերությունը չի հանդիսանում պայմանագրային հարաբերությունների կողմ Սեփականատերերի և Հյուրերի միջև, ինչպես նաև անշարժ գույքի գործակալ կամ ապահովագրող չէ։ Ընկերությունը հանդես չի գալիս որպես Օգտատերերի գործակալ: