ք. Երևան _______ 202_թ.
___, այսուհետ՝ «Հյուրընկալ», մի կողմից,
և
«Ըփքասս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Արթուր Չատալյանի, ով գործում է Ընկերության Կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ «Ընկերություն», մյուս կողմից, այսուհետ միասին անվանակոչվելու դեպքում՝ Կողմեր, առանձին՝ Կողմ,
կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
Պայմանագրի առարկանՀամաձայն Պայմանագրի Ընկերությունը Հյուրընկալին տրամադրում է հնարավորություն օգտագործել Apcasse էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ Apcasse հարթակ) Հայտարարություններ տեղադրելու նպատակով, իսկ Հյուրընկալը պարտավորվում է վճարել Ընկերությանը Պայմանագրով սահմանված կարգով:Պայմանագրում օգտագործվող տերմիններն ունեն նույն նշանակությունը, որը սահմանված է Կայքի օգտագործման կանոններում:Պայմանագիրը հանդիսանում է Կայքի օգտագործման կանոնների անբաժանելի մասը և գործում է դրա հետ միասին: Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն Պայմանագրով, կարգավորվում են Կայքի օգտագործման կանոններով:Հայտարարության բովանդակությունը կցվում է Պայմանագրին որպես Հավելված:
Կողմերի իրավունքները և պարտականություններըԸնկերությունը պարտավոր է. վճարել Հյուրընկալին Պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նվազեցնելով իր վճարի չափով:Հյուրընկալը պարտավոր է.Օգագործել Apcasse հարթակը Պայմանագրով և Կայքի օգտագործման կանոններով սահմանված կարգով,Հայտարարության մեջ ներառել իրական տեղեկություններ,Ապահովել Հայտարարության մեջ նշված պայմանները:Ընկերությունն իրավունք ունի. պահանջել Հյուրընկալից, որպեսզի վերջինս պատշաճ կատարի Կայքի օգտագործման կանոններով և Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Վճարի չափը, վճարման պայմաններըՀյուրը բոլոր վճարումները կատարում է Apcasse հարթակին նախապես՝ ըստ Հայտարարության մեջ նշված պայմանների:Հյուրի կողմից վճարված գումարը պահվում է Ընկերության հաշվարկային հաշվի վրա և փոխանցվում է Հյուրընկալին Ամրագրման ժամանման օրվան հաջորդող օրը՝ նվազեցվելով Ընկերության վճարի չափով:Apcasse հարթակի օգտագործման համար Ընկերության վճարի չափը կազմում է Հյուրի կողմից վճարված գումարի 10%-ը (տասը), որը ներառում է Ընկերության կողմից վճարվող հարկերը Ընկերության մասով: Եթե Ընկերությունը օրենքով սահմանված կարգով հանդիսանում է Հյուրընկալի հարկային գործակալ, ապա Հյուրի կողմից վճարված գումարից նվազեցվում է Ընկերության վճարի չափը, ապա մնացորդից հաշվարկվում և վճարվում է Հյուրընկալի հարկերը, ապա մնացորդը փոխանցվում է Հյուրընկալին:
Կողմերի պատասխանատվությունըՀյուրընկալը պատասխանատվություն է կրում Հայտարարության մեջ ներառված տեղեկությունների և տվյալների հավաստիության և սահմանված ծառայությունների մատուցման համար։Ընկերությունը պարտավոր չէ հսկել Հյուրընկալի կողմից ներկայացվող Բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հյուրընկալի և երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար: Պայմանագրով և Պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, Կայքի օգտագործման կանոններով, «Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ, Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով և Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ սահմանված դեպքերում։
Այլ դրույթներՊայմանագրի դադարեցումը Կողմերին չի ազատում Պայմանագրի գործողության ընթացքում իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:Պայմանագրի բոլոր լրացումներն ու հավելվածները հանդիսանում են նրա անբաժանելի մասը:Պայմանագիրը լուծելու և դադարելու հիմքերը սահմանված են Կայքի օգտագործման կանոններով:Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսիք պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է Կայքի օգտագործման կանոնների, Պայմանագրի մյուս պայմանների և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:Պայմանագիրը կնքված է հայերեն:
Կողմերի վավերապայմանները
Ընկերություն
ՀՅՈՒՐԸՆԿԱԼ
Ափքեյս ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 02950829
հասցե՝ ք. Երևան, Զաքյան փ. 4շ., բն 67
Տնօրեն՝ Արթուր Չատալյան
գրանցման համար՝ 999.110.1592488