ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ք. Երևան                                                                       _______ 202_թ.

 

___, այսուհետ՝ «Հյուրընկալ», մի կողմից, 

և

«Ըփքասս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը,  ի դեմս տնօրեն Արթուր Չատալյանի, ով գործում է Ընկերության Կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ «Ընկերություն», մյուս կողմից, այսուհետ միասին անվանակոչվելու դեպքում՝ Կողմեր, առանձին՝ Կողմ,

 

կնքեցին սույն  պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

  • Պայմանագրի առարկան
  • Համաձայն Պայմանագրի  Ընկերությունը Հյուրընկալին տրամադրում է հնարավորություն օգտագործել Apcasse էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ Apcasse հարթակ) Հայտարարություններ տեղադրելու նպատակով, իսկ Հյուրընկալը պարտավորվում է վճարել Ընկերությանը Պայմանագրով սահմանված կարգով:
  • Պայմանագրում օգտագործվող տերմիններն ունեն նույն նշանակությունը, որը սահմանված է Կայքի օգտագործման կանոններում:
  • Պայմանագիրը հանդիսանում է Կայքի օգտագործման կանոնների անբաժանելի մասը և գործում է դրա հետ միասին: Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն Պայմանագրով, կարգավորվում են Կայքի օգտագործման կանոններով:
  • Հայտարարության բովանդակությունը կցվում է Պայմանագրին որպես Հավելված:
  •  

  • Կողմերի իրավունքները և պարտականությունները
  • Ընկերությունը պարտավոր է. 
  • վճարել Հյուրընկալին Պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նվազեցնելով իր վճարի չափով:
  • Հյուրընկալը պարտավոր է.
  • Օգագործել Apcasse հարթակը Պայմանագրով և Կայքի օգտագործման կանոններով սահմանված կարգով,
  • Հայտարարության մեջ ներառել իրական տեղեկություններ,
  • Ապահովել Հայտարարության մեջ նշված պայմանները:
  • Ընկերությունն իրավունք ունի. 
  • պահանջել Հյուրընկալից, որպեսզի վերջինս պատշաճ կատարի Կայքի օգտագործման կանոններով և Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: 
  •  

  • Վճարի չափը, վճարման պայմանները
  • Հյուրը բոլոր վճարումները կատարում է Apcasse հարթակին նախապես՝ ըստ Հայտարարության մեջ նշված պայմանների:
  • Հյուրի կողմից վճարված գումարը պահվում է Ընկերության հաշվարկային հաշվի վրա և փոխանցվում է Հյուրընկալին Ամրագրման ժամանման օրվան հաջորդող օրը՝ նվազեցվելով Ընկերության վճարի չափով:
  • Apcasse հարթակի օգտագործման համար Ընկերության վճարի չափը կազմում է Հյուրի կողմից վճարված գումարի 10%-ը (տասը), որը ներառում է Ընկերության կողմից վճարվող հարկերը Ընկերության մասով: Եթե Ընկերությունը օրենքով սահմանված կարգով հանդիսանում է Հյուրընկալի հարկային գործակալ, ապա Հյուրի կողմից վճարված գումարից նվազեցվում է Ընկերության վճարի չափը, ապա մնացորդից հաշվարկվում և վճարվում է Հյուրընկալի հարկերը, ապա մնացորդը փոխանցվում է Հյուրընկալին:
  •  

  • Կողմերի պատասխանատվությունը
  • Հյուրընկալը պատասխանատվություն է կրում Հայտարարության մեջ ներառված տեղեկությունների և տվյալների հավաստիության և սահմանված ծառայությունների մատուցման համար։
  • Ընկերությունը պարտավոր չէ հսկել Հյուրընկալի կողմից ներկայացվող Բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
  • Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հյուրընկալի և երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար: 
  • Պայմանագրով և Պայմանագրի հիման վրա կնքված  համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն  չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից,  եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, Կայքի օգտագործման կանոններով, «Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ, Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով և Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ սահմանված դեպքերում։
  •  

  • Այլ դրույթներ
  • Պայմանագրի դադարեցումը Կողմերին չի ազատում Պայմանագրի գործողության ընթացքում իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:
  • Պայմանագրի բոլոր լրացումներն ու հավելվածները հանդիսանում են նրա անբաժանելի մասը:
  • Պայմանագիրը լուծելու և դադարելու հիմքերը սահմանված են Կայքի օգտագործման կանոններով:
  • Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսիք պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է Կայքի օգտագործման կանոնների, Պայմանագրի մյուս պայմանների և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: 
  • Պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը  չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:
  • Պայմանագիրը կնքված է հայերեն: 


  • Կողմերի վավերապայմանները
  •  

     

    Ընկերություն

                                       ՀՅՈՒՐԸՆԿԱԼ

    Ափքեյս ՍՊԸ
    ՀՎՀՀ՝ 02950829
    հասցե՝ ք. Երևան, Զաքյան փ. 4շ., բն 67
    Տնօրեն՝ Արթուր Չատալյան
    գրանցման համար՝ 999.110.1592488