ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ք. Երևան                                                                       _______ 202_թ.

 

___, այսուհետ՝ «Հյուրընկալ», մի կողմից, 

և

«Ըփքասս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը,  ի դեմս տնօրեն Արթուր Չատալյանի, ով գործում է Ընկերության Կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ «Ընկերություն», մյուս կողմից, այսուհետ միասին անվանակոչվելու դեպքում՝ Կողմեր, առանձին՝ Կողմ,

 

կնքեցին սույն  պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

  1. Պայմանագրի առարկան
    1. Համաձայն Պայմանագրի  Ընկերությունը Հյուրընկալին տրամադրում է հնարավորություն օգտագործել Apcasse էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ Apcasse հարթակ) Հայտարարություններ տեղադրելու նպատակով, իսկ Հյուրընկալը պարտավորվում է վճարել Ընկերությանը Պայմանագրով սահմանված կարգով:
    2. Պայմանագրում օգտագործվող տերմիններն ունեն նույն նշանակությունը, որը սահմանված է Կայքի օգտագործման կանոններում:
    3. Պայմանագիրը հանդիսանում է Կայքի օգտագործման կանոնների անբաժանելի մասը և գործում է դրա հետ միասին: Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն Պայմանագրով, կարգավորվում են Կայքի օգտագործման կանոններով:
    4. Հայտարարության բովանդակությունը կցվում է Պայմանագրին որպես Հավելված:

 

  1. Կողմերի իրավունքները և պարտականությունները
    1. Ընկերությունը պարտավոր է. 
      1. վճարել Հյուրընկալին Պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նվազեցնելով իր վճարի չափով:
    2. Հյուրընկալը պարտավոր է.
      1. Օգագործել Apcasse հարթակը Պայմանագրով և Կայքի օգտագործման կանոններով սահմանված կարգով,
      2. Հայտարարության մեջ ներառել իրական տեղեկություններ,
      3. Ապահովել Հայտարարության մեջ նշված պայմանները:
    3. Ընկերությունն իրավունք ունի. 
      1. պահանջել Հյուրընկալից, որպեսզի վերջինս պատշաճ կատարի Կայքի օգտագործման կանոններով և Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: 

 

  1. Վճարի չափը, վճարման պայմանները
    1. Հյուրը բոլոր վճարումները կատարում է Apcasse հարթակին նախապես՝ ըստ Հայտարարության մեջ նշված պայմանների:
    2. Հյուրի կողմից վճարված գումարը պահվում է Ընկերության հաշվարկային հաշվի վրա և փոխանցվում է Հյուրընկալին Ամրագրման ժամանման օրվան հաջորդող օրը՝ նվազեցվելով Ընկերության վճարի չափով:
    3. Apcasse հարթակի օգտագործման համար Ընկերության վճարի չափը կազմում է Հյուրի կողմից վճարված գումարի 10%-ը (տասը), որը ներառում է Ընկերության կողմից վճարվող հարկերը Ընկերության մասով: Եթե Ընկերությունը օրենքով սահմանված կարգով հանդիսանում է Հյուրընկալի հարկային գործակալ, ապա Հյուրի կողմից վճարված գումարից նվազեցվում է Ընկերության վճարի չափը, ապա մնացորդից հաշվարկվում և վճարվում է Հյուրընկալի հարկերը, ապա մնացորդը փոխանցվում է Հյուրընկալին:

 

  1. Կողմերի պատասխանատվությունը
    1. Հյուրընկալը պատասխանատվություն է կրում Հայտարարության մեջ ներառված տեղեկությունների և տվյալների հավաստիության և սահմանված ծառայությունների մատուցման համար։
    2. Ընկերությունը պարտավոր չէ հսկել Հյուրընկալի կողմից ներկայացվող Բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
    3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հյուրընկալի և երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար: 
    4. Պայմանագրով և Պայմանագրի հիման վրա կնքված  համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն  չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից,  եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, Կայքի օգտագործման կանոններով, «Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ, Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով և Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ սահմանված դեպքերում։

 

  1. Այլ դրույթներ
    1. Պայմանագրի դադարեցումը Կողմերին չի ազատում Պայմանագրի գործողության ընթացքում իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:
    2. Պայմանագրի բոլոր լրացումներն ու հավելվածները հանդիսանում են նրա անբաժանելի մասը:
    3. Պայմանագիրը լուծելու և դադարելու հիմքերը սահմանված են Կայքի օգտագործման կանոններով:
    4. Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսիք պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է Կայքի օգտագործման կանոնների, Պայմանագրի մյուս պայմանների և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: 
    5. Պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը  չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:
    6. Պայմանագիրը կնքված է հայերեն: 



  1. Կողմերի վավերապայմանները

 

 

Ընկերություն

                                   ՀՅՈՒՐԸՆԿԱԼ

Ափքեյս ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 02950829
հասցե՝ ք. Երևան, Զաքյան փ. 4շ., բն 67
Տնօրեն՝ Արթուր Չատալյան
գրանցման համար՝ 999.110.1592488