ք. Երևան _______ 202_թ.
___, այսուհետ՝ «Հյուրընկալ», մի կողմից,
և
«Ըփքասս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Արթուր Չատալյանի, ով գործում է Ընկերության Կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ «Ընկերություն», մյուս կողմից, այսուհետ միասին անվանակոչվելու դեպքում՝ Կողմեր, առանձին՝ Կողմ,
կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
- Պայմանագրի առարկան
- Համաձայն Պայմանագրի Ընկերությունը Հյուրընկալին տրամադրում է հնարավորություն օգտագործել Apcasse էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ Apcasse հարթակ) Հայտարարություններ տեղադրելու նպատակով, իսկ Հյուրընկալը պարտավորվում է վճարել Ընկերությանը Պայմանագրով սահմանված կարգով:
- Պայմանագրում օգտագործվող տերմիններն ունեն նույն նշանակությունը, որը սահմանված է Կայքի օգտագործման կանոններում:
- Պայմանագիրը հանդիսանում է Կայքի օգտագործման կանոնների անբաժանելի մասը և գործում է դրա հետ միասին: Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն Պայմանագրով, կարգավորվում են Կայքի օգտագործման կանոններով:
- Հայտարարության բովանդակությունը կցվում է Պայմանագրին որպես Հավելված:
- Կողմերի իրավունքները և պարտականությունները
- Ընկերությունը պարտավոր է.
- վճարել Հյուրընկալին Պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նվազեցնելով իր վճարի չափով:
- Հյուրընկալը պարտավոր է.
- Օգագործել Apcasse հարթակը Պայմանագրով և Կայքի օգտագործման կանոններով սահմանված կարգով,
- Հայտարարության մեջ ներառել իրական տեղեկություններ,
- Ապահովել Հայտարարության մեջ նշված պայմանները:
- Ընկերությունն իրավունք ունի.
- պահանջել Հյուրընկալից, որպեսզի վերջինս պատշաճ կատարի Կայքի օգտագործման կանոններով և Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
- Վճարի չափը, վճարման պայմանները
- Հյուրը բոլոր վճարումները կատարում է Apcasse հարթակին նախապես՝ ըստ Հայտարարության մեջ նշված պայմանների:
- Հյուրի կողմից վճարված գումարը պահվում է Ընկերության հաշվարկային հաշվի վրա և փոխանցվում է Հյուրընկալին Ամրագրման ժամանման օրվան հաջորդող օրը՝ նվազեցվելով Ընկերության վճարի չափով:
- Apcasse հարթակի օգտագործման համար Ընկերության վճարի չափը կազմում է Հյուրի կողմից վճարված գումարի 10%-ը (տասը), որը ներառում է Ընկերության կողմից վճարվող հարկերը Ընկերության մասով: Եթե Ընկերությունը օրենքով սահմանված կարգով հանդիսանում է Հյուրընկալի հարկային գործակալ, ապա Հյուրի կողմից վճարված գումարից նվազեցվում է Ընկերության վճարի չափը, ապա մնացորդից հաշվարկվում և վճարվում է Հյուրընկալի հարկերը, ապա մնացորդը փոխանցվում է Հյուրընկալին:
- Կողմերի պատասխանատվությունը
- Հյուրընկալը պատասխանատվություն է կրում Հայտարարության մեջ ներառված տեղեկությունների և տվյալների հավաստիության և սահմանված ծառայությունների մատուցման համար։
- Ընկերությունը պարտավոր չէ հսկել Հյուրընկալի կողմից ներկայացվող Բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հյուրընկալի և երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար:
- Պայմանագրով և Պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, Կայքի օգտագործման կանոններով, «Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ, Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով և Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ սահմանված դեպքերում։
- Այլ դրույթներ
- Պայմանագրի դադարեցումը Կողմերին չի ազատում Պայմանագրի գործողության ընթացքում իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:
- Պայմանագրի բոլոր լրացումներն ու հավելվածները հանդիսանում են նրա անբաժանելի մասը:
- Պայմանագիրը լուծելու և դադարելու հիմքերը սահմանված են Կայքի օգտագործման կանոններով:
- Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսիք պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է Կայքի օգտագործման կանոնների, Պայմանագրի մյուս պայմանների և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
- Պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:
- Պայմանագիրը կնքված է հայերեն:
- Կողմերի վավերապայմանները
Ընկերություն | ՀՅՈՒՐԸՆԿԱԼ |
Ափքեյս ՍՊԸ ՀՎՀՀ՝ 02950829 հասցե՝ ք. Երևան, Զաքյան փ. 4շ., բն 67 Տնօրեն՝ Արթուր Չատալյան գրանցման համար՝ 999.110.1592488 |
|
| | | | | | |