Հյուրի կողմից ամրագրման չեղարկում

ԱՄՐԱԳՐՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ ՀՅՈՒՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ


Եթե ցանկանում եք չեղարկել կամ փոխել Ամրագրումը, ապա.

Եթե դուք չեղարկում եք Ամրագրումը, վերադարձվող գումարի չափը որոշվում է այն չեղարկման կանոններով, որոնք Հյուրընկալը սահմանել է Ձեր Ամրագրման համար։ Եթե նախատեսում եք ամրագրել Կացարան, չեղարկման կանոնները կարող եք տեսնել Հայտարարության էջում։ Ամրագրումից հետո դուք միշտ կարող եք ծանոթանալ չեղարկման կանոններին Ամրագրման հաստատման էլեկտրոնային նամակում։

Ամրագրումների չեղարկման կանոնները սահմանված են Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ:

Որոշ դեպքերում Ամրագրումը չեղարկելու դեպքում Դուք իրավունք ունեք ստանալու գումարի վերադարձ՝ անկախ Հայտարարության մեջ նշված Ամրագրման չեղարկման քաղաքականության: Նման դեպքերը սահմանված են «Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ» և/կամ Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով:

Գումարի վերադարձ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ կամ Հյուրընկալի հետ Խնդիրը հայտնաբերելուց հետո 72 ժամվա ընթացքում և ներկայացնել համապատասխան ապացույցներ, օրինակ՝ լուսանկարներ կամ տեսանյութեր։

Արտակարգ իրավիճակների քաղաքականությունը կիրառվում է միայն այնպիսի լայնածավալ դեպքերի նկատմամբ, որոնք անհնար կամ անօրինական են դարձնում Ամրագրման իրականացումը, օրինակ՝ կառավարության կողմից սահմանված ճանապարհորդական սահմանափակումները կամ բնակարանի գտնվելու վայրում հայտարարված հանրային առողջապահական արտակարգ իրավիճակը և այլն։

Եթե կարծում եք, որ Ձեր ամրագրումը համապատասխանում է Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությանը, կապ հաստատեք մեզ հետ՝ պարզելու համար, արդյո՞ք այն համապատասխանում է պահանջվող չափանիշներին։


Ավելի մանրամասն՝ Կայքի օգտագործման կանոններում: