ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան
Ստորև ներկայացված կանոնները (այսուհետ՝ Կանոններ) հանդիսանում են Ձեր (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) (այսուհետ՝ Դուք կամ Ձեր) և «Ափքեյս ՍՊԸ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համար՝ 999.110.1592488, ՀՎՀՀ՝ 02950829, գտնվելու վայրը՝ հասցե՝ ք. Երևան, Զաքյան փ. 4շ., բն 67, այսուհետ նաև՝ Ընկերություն) միջև կնքված իրավական պարտադիր ուժ ունեցող պայմանագիր՝ www.apcasse.com կայք մուտք գործելու և կայքը, ինչպես նաև Ընկերության այլ լրատվական միջոցները, դրանց հետ կապված բջջային հավելվածները կամ կայքերը (բոլորը միասին՝ «Կայք» կամ «Apcasse հարթակ») օգտագործելու պահից։ Կանոններում օգտագործվող «Apcasse», «մենք», «մեզ» կամ «մեր» եզրույթները վերաբերում են Ընկերությանը, որի հետ Դուք կնքում եք Պայմանագիրը (Համաձայնագիրը)։
Կանոնները սահմանում և կարգավորում են Կայքով Ընկերության և Հյուրընկալների կողմից մատուցվող ծառայությունների (այսուհետ նաև՝ Ծառայություններ) հետ կապված, Հյուրընկալների կողմից Կացարանների տրամադրման, Հյուրերի կողմից Ամրագրումների կատարման և դրանից բխող այլ իրավահարաբերությունները, Ծառայությունների մատուցման պայմանները, ինչպես նաև Կայքի օգտագործման ընդհանուր դրույթները և պայմանները:
Լրացուցիչ պայմաններն ու դրույթները կամ փաստաթղթերը, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են տեղադրվել Կայքում, սույնով ուղղակիորեն ներառվում են այս փաստաթղթի մեջ հղում կատարելու միջոցով: Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած պահի և ցանկացած պատճառով փոփոխություններ կամ լրացումներ կատարել Կանոններում: Վերջիններս հանդիսանում են Ձեր և Ընկերության միջև իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող Պայմանագրի մաս։ Ձեր կողմից Կայքի օգտագործումը կարգավորվում է նաև Գաղտնիության քաղաքականությամբ /հղումով/։
Կանոնների 19-րդ հոդվածը պարունակում է արբիտրաժային համաձայնագիր, որը կիրառելի է Ընկերության դեմ ներկայացված բոլոր պահանջների նկատմամբ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ նշված դրույթներին։
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 01.09.2026թ.
Շնորհակալություն, որ օգտվում եք մեր Ծառայություններից։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2. ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. ԿԱՅՔԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
4. ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
5. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
7. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
8. ԱՄՐԱԳՐՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ
9. ՕԳՏԱՀԱՇԻՎ
10. ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ
11. ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
12. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
14. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
15. APCASSE-Ի ԴԵՐԸ
16. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ
17. ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
18. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
19. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
20. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
21. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈԼՈՐ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԴՐՈՒՅԹ
22. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Կանոններում, եթե ուղղակիորեն այլ բան չի բխում տեքստից, հետևյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.
«Օգտատեր»՝ ցանկացած եղանակով, այդ թվում՝ Կայք այցելելու միջոցով Apcasse հարթակից օգտվող ցանկացած անձ:
«Կայք»՝ Տեղեկատվության, տեքստերի, գրաֆիկական տարրերի, դիզայնի, պատկերների, լուսա և տեսանյութերի և այլ մտավոր գործունեության արդյունքների, ինչպես նաև էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրերի ամբողջություն, որը պարունակվում է www.apcasse.com հղմամբ Համացանցում նման տեղեկատվության հասանելիությունն ապահովող տեղեկատվական համակարգում:
«Կանոններ»՝ Կայքից օգտվելու սույն Կանոնները, վերջինիս մաս հանդիսացող հավելվածները, քաղաքականությունները, պայմանները:
«Սեփականատեր»՝ Օգտատերեր, ովքեր հրապարակում են հայտարարություններ և առաջարկում ծառայություններ: Սեփականատեր եզրույթը ներառում է նաև այն անձանց, ովքեր տիրապետում և օգտագործում են գույքը օրինական հիմունքներով:
«Հյուրընկալ»՝ Սեփականատեր կամ Կացարանը օրինական հիմունքներով տիրապետող և օգտագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
«Հյուրեր, Մասնակիցներ, Ճամփորդներ»՝ Օգտատերեր, ովքեր որոնում, ամրագրում և օգտվում են Ծառայություններից:
«Պայմանագիր, Համաձայնագիր»՝ սույն Կանոնները և դրա մաս կազմող բոլոր հավելվածները:
Առաջարկ (Օֆերտա)՝ «APCASSE էլեկտրոնային հարթակ» ծառայությունների մատուցման առաջարկ», որը տեղակայված է Համացանցում հետևյալ հասցեով https…., որը առաջարկ է Հյուրընկալին վերջինիս հետ «APCASSE էլեկտրոնային հարթակ» ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Հանձնարարական` Հյուրընկալի հանձնարարականը Ընկերությանը, որը սահմանված է «APCASSE էլեկտրոնային հարթակ» ծառայությունների մատուցման առաջարկ»-ի 4-րդ հոդվածում:
Կանոնների տեքստում հանդիպող բոլոր այլ տերմինները և սահմանումները մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) օրենսդրությանը, ինչպես նաև Համացանցում ձևավորված համապատասխան տերմինների մեկնաբանման համընդհանուր կանոններին համապատասխան:
Կանոններում օգտագործվող վերնագրերը (բաժինների անվանումները) նախատեսված են Կանոնների տեքստի օգտագործումը հեշտացնելու նպատակով և ուղիղ իրավաբանական նշանակություն չունեն:
Սեփականատերերն առաջարկում են վարձակալության բնակության վայրեր («Կացարան»), դասընթացներ, էքսկուրսիաներ և միջոցառումներ, ինչպես նաև ծառայություններ, որոնք հաճախ տրամադրվում են Բնակարանում, օրինակ՝ նախաճաշի, ճաշի, ընթրիքի մատուցում, որոնք հարթակում բոլորը միասին նշվում են որպես «Ծառայություններ» («Ծառայություններ»), ինչպես նաև այլ ծառայություններ՝ կապված կամ չկապված ճանապարհորդության հետ (համատեղ կոչվում են «Սեփականատերերի կողմից մատուցվող ծառայություններ», իսկ դրանց առաջարկները հարթակում կոչվում են «Հայտարարություններ»)։
Ընկերությունը տրամադրում է Apcasse հարթակը և չի հանդիսանում «Հայտարարությունների» կամ «Սեփականատերերի կողմից մատուցվող ծառայությունների» սեփականատեր կամ կառավարիչ, ինչպես նաև չի վերահսկում կամ առաջարկում դրանք։ Apcasse-ը չի հանդիսանում պայմանագրային հարաբերությունների կողմ Սեփականատերերի և Հյուրերի միջև, ինչպես նաև անշարժ գույքի գործակալ կամ ապահովագրող չէ։ Apcasse-ը հանդես չի գալիս որպես Օգտատերերի գործակալ։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար:
Apcasse-ի դերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս 14-րդ հոդվածը։
ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Համացանցում Կայքի օգտագորման կանոնների հղում հղմամբ մշտապես տեղադրված Կանոնների տեքստը պարունակում է Կայքից օգտվելու բոլոր պայմանները և հանդիսանում է Ընկերության առաջարկությունը ցանկացած Օգտատիրոջ օգտվել Կայքից Կանոններում նշված պայմաններով: Այդպիսով, Կանոնների տեքստը հանդիսանում է նաև հրապարակային օֆերտա:
Սույն օֆերտայի ակցեպտ համարվում է ցանկացած երրորդ անձի կողմից Կայքից օգտվելը, ներառյալ՝ Կայք այցելելը, Կայքում ինչ-որ տեղեկություն տեղադրելը, Կայքի հղումը ցանկացած երրորդ անձի փոխանցելը և այլ գործողություններ:
Կայքից օգտվելու հենց սկզբնական պահից Օգտատերը համաձայնում է Կանոններին և պարտավորվում է պահպանել դրանք: Կանոններն իրավական ուժ են ստանում Կողմերի միջև ծագող հարաբերությունների նկատմամբ Օգտատիրոջ կողմից Կայքից օգտվելու հենց սկզբնական պահից:
Կանոնների գործողությունը դադարեցնելու համար Օգտատերը դադարում է օգտվել Կայքից: Կանոնների գործողությունը կարող է դադարեցվել նաև Կանոնների 12-րդ հոդվածի համաձայն:
Կողմերը համաձայնում են, որ Կանոնները կարող են փոփոխվել Ընկերության կողմից միակողմանիորեն՝ հղմամբ Համացանցում Կանոնների նոր խմբագրությամբ տեքստը տեղադրելու միջոցով: Օգտատերը հաստատում է իր համաձայնությունը Կանոնների պայմանների փոփոխությանը՝ շարունակելով օգտվել Կայքից: Փոփոխված Կանոններին համաձայնություն չտալու դեպքում Օգտատերը դադարում է օգտվել Կայքից: Օգտվելով Կայքից՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Ընկերությունն իրավունք ունի փոխանցել Կանոններով սահմանված իր իրավունքներն ու պարտավորությունները ցանկացած երրորդ անձի:
Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած Ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած Բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը՝ Դուք, որպես Օգտատեր (այսուհետ նաև՝ Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ, Գնորդ, Պատվիրատու), հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք Կանոնները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից օգտվող անձ եք, Կայքի գրանցված Օգտատեր, թե՝ ուղղակի այցելու:
Եթե Դուք համաձայն չեք Կանոնների պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտատեր դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից Կանոնների անվերապահ ընդունումը:
ԿԱՅՔԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Կայքը նախատեսված է որպես հարթակ, որտեղ հնարավոր է տեղադրել Հայտարարություններ, վարձակալությամբ հանձնել անշարժ գույք, առաջարկել հյուրատան և այլ Ծառայություններ, ամրագրել Կացարաններ, ստանալ այլ Ծառայություններ:
Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձիք։ 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված գործողությունների հետևանքների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Սույն կետի պահանջների խախտման համար ամբողջական պատասխանատվություն կրում է Օգտատերը:
Կայքից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում և բացել Օգտատիրոջ հաշիվ (այսուհետ նաև՝ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտատեր կարող է ունենալ միայն մեկ Հաշիվ: Օգտատերերն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտատերերի Հաշիվները: Հաշիվը բացելիս Օգտատերը պարտավոր է ճիշտ և հավաստի ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտատերերն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվությունը:
Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշվով կատարվել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունն իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտատիրոջ Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն կրում է Օգտատերը:
ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Կայքից օգտվելուց առաջ Օգտատերը պարտավորվում է ծանոթանալ Կանոնների ընթացիկ խմբագրությունը:
Կայքից օգտվելիս արգելվում է.
ինչ-որ ձև խախտել ՀՀ գործող օրենսդրության դրույթները,
մոլորեցնել, վարկաբեկել, վիրավորել, հետապնդել, սպառնալ կամ այլ կերպ ոտնահարել Կայքի Օգտատերերի և/կամ երրորդ անձանց իրավունքներն ու ազատությունները,
հրապարակել կամ տարածել կեղծ, վնասակար, անպարկեշտ, անօրինական, ծաղրող, աստվածանարգո, զրպարտող, անտեղին, միջազգային և էթնիկ բախումներ հրահրող տեղեկություններ կամ նյութեր,
տեղադրել ՀՀ օրենսդրությանը հակասող, անօրինական գործունեություն գովազդող և հրահրող, Օգտատերերի կամ երրորդ անձանց մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները ոտնահարող տեղեկություններ, քարոզչական նյութեր, տարածել սպամ, շղթայական հաղորդագրություններ (հաղորդագրություններ, որոնք պահանջում են դրանք փոխանցել մեկ կամ մի քանի օգտատերերի), ֆինանսական բուրգերի սխեմաներ կամ դրանց մասնակցելու կոչեր, ցանկացած այլ հետապնդող տեղեկատվություն, նկարագրել կամ քարոզել հանցավոր գործունեությունը, տեղադրել հրահանգներ կամ ուղեցույցեր հանցավոր արարքներ կատարելու համար,
դիտավորյալ տարածել տարբեր վիրուսներ, դեֆեկտային ծրագրեր, տրոյա ծրագրեր, վնասված ֆայլեր, միստիկ ծրագրեր, ինչպես նաև ցանկացած այլ տեսակի ոչնչացնող կամ մոլորեցնող բնույթ կրող տարրեր,
օգտվել Կայքից ցանկացած վնասակար ձևով կամ այնպիսի եղանակով, որը կարող է խափանել Կայքի նորմալ ֆունկցիոնալությունը,
գովազդել կամ խրախուսել անօրինական գործողությունները,
տեղադրել մյուս Օգտատերերի կամ երրորդ անձանց ցանկացած անձնական տվյալ առանց նրանց համաձայնության,
ձեռնարկել ցանկացած փորձ Կայքի ֆունկցիաներին կամ դրա ցանկացած մասին կամ Կայքին միացված ցանկացած ցանցին անօրինական հասանելիություն ստանալու նպատակով,
օգտագործել ինչ-որ սարքավորումներ, ծրագրեր կամ պրոցեսներ Կայքի բնականոն աշխատանքին, ինչպես նաև Կայքում իրականացվող ցանկացած գործողությանը կամ ցանկացած երրորդ անձի կողմից Կայքից օգտվելուն միջամտելու կամ նման փորձ կատարելու համար,
օգտագործել ցանկացած ավտոմատ սարքավորումներ, ծրագրեր, ալգորիթմներ, մեթոդներ կամ ցանկացած նմանատիպ կամ համարժեք ձեռքով կատարվող գործողություններ Կայքի որևէ մաս մուտք գործելու, ձեռք բերելու, պատճենելու կամ վերահսկելու համար, վերարտադրելու կամ մուտք գործելու համար՝ շրջանցելով Կայքում օգտագործվող նավիգացիոն կամ ցուցադրման համակարգը և ցանկացած Բովանդակություն, ինչպես նաև ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկատվություն ստանալու կամ փորձելու համար ցանկացած միջոցներով, որոնք հատուկ չեն ապահովվում Կայքի միջոցով,
օգտվել Կայքից ցանկացած նպատակով, որը խախտում է Կանոնների պայմանները կամ այն երկրի օրենսդրությունը, որտեղից Օգտատերը ստանում է հասանելիություն Կայքին,
հրապարակել, փոխանցել և տարածել հաղորդագրություններ, որոնք կարող են կրել հանցավոր բնույթ և որևէ վնաս պատճառել Ընկերությանը,
հրապարակել, ուղարկել, փոխանցել կամ ցանկացած այլ եղանակով տեղադրել և/կամ տարածել հատուկ ձևով արգելված գովազդային տեղեկություններ, անցանկալի առևտրային նամակներ /սպամ/,
մոլորեցնել Օգտատերերին և/կամ երրորդ անձանց իր անձի հետ կապված,
իրականացնել այլ անձանց անձնական տվյալների անօրինական հավաքագրում և մշակում,
տեղադրել կոմերցիոն և քաղաքական գովազդ,
օգտագործել վճարման ընդունման որևէ եղանակ, որը ուղղակիորեն նախատեսված չէ Կայքում, այդ թվում, սակայն չսահմանափակվելով՝ կանխիկ դրամական միջոցների վճարում ուղղակիորեն անձնական բանկային քարտին կամ հաշվարկային հաշվին, Yandex, Qiwi, WebMoney և նմանատիպ այլ անձնական դրամապանակներին, ինչպես նաև Կայքում տեղադրել որևէ տեղեկություն վճարման նմանատիպ եղանակների վերաբերյալ,
որևէ ձևով մոլորեցնել Օգտատերերին և/կամ երրորդ անձանց միջոցառման մասնակցության արժեքների վերաբերյալ,
օգտագործել անթույլատրելի, անպարկեշտ և կոպիտ խոսակցական բառեր և արտահայտություններ, ինչպես նաև դրանցից ածանցված բառեր և արտահայտություններ:
Կայքում հրապարակվող տեղեկատվության նկատմամբ պահանջները սահմանվում են նաև Տեղեկատվությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ քաղաքականությամբ:
Ընկերությունն իրավունք ունի արգելափակել ցանկացած Օգտատիրոջ մուտքը Կայք՝ առանց Օգտատիրոջը նախապես ծանուցելու և պատճառները բացատրելու:
Այնուամենայնիվ, Ընկերությունը պարտավոր չէ հսկել Օգտատերերի կողմից ներկայացվող Բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերությունն իմացել է կամ պետք է իմանար Օգտատերերի կողմից ներկայացվող Բովանդակության ակնհայտ անօրինական, ակնհայտ ոչ հավաստի լինելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ակնհայտ չհամապատասխանելու մասին:
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայքը պարունակում է տեղեկություններ, այդ թվում՝ հաշվետվություններ, տվյալներ, հավելվածներ, հատուկ առաջարկներ, հաղորդագրություններ, լուսանկարներ, գրաֆիկա, տեքստեր, պատկերներ, տարբերանշաններ, պատկերակներ, նկարներ, ծրագրային ապահովումներ, ձայնա և տեսանյութեր, ապրանքային նշաններ, հեղինակային իրավունքներ, մտավոր սեփականության այլ իրավունքներ ու պահպանվող իրավունքներ և այլ նյութեր, որոնք պատկանում են Ընկերությանը, նրա փոխկապակցված անձանց և այլ կապակցված կողմերին, հովանավորներին, գործընկերներին, ներկայացուցիչներին, բոլոր այլ անձանց, ովքեր գործում են Ընկերության անունից, այլ Օգտատերերին և այլ երրորդ անձանց:
Օգտատերը Կայքից օգտվելիս ճանաչում է և համաձայն է, որ ամբողջ Բովանդակությունը և Բովանդակության կառուցվածքը պաշտպանված են հեղինակային իրավունքներով, ապրանքային նշաններով և ՀՀ-ում, Եվրոպական և այլ երկրներում գործող մտավոր սեփականության այլ իրավունքներով, և որ նշված իրավունքները համարվում են իրական և պաշտպանված են դրանց բոլոր ձևերը, բոլոր կրիչներում և ինչպես ներկայում գոյություն ունեցող, այնպես էլ հետագայում նախագծվող կամ ստեղծվող բոլոր տեխնոլոգիաների նկատմամբ: Կայքում պարունակվող որևէ Բովանդակության, այդ թվում՝ տարբերանշանների և այլ նշանների նկատմամբ ոչ մի իրավունք չի անցնում Օգտատիրոջը՝ Կայքից օգտվելու արդյունքում, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև համաձայնությամբ:
Չհակասելով վերը նշված դրույթների համընդհանուր նշանակությանը՝ Օգտատերն ընդունում է, որ Կայքը պարունակում է ապրանքային նշաններ, ապրանքներ, ծառայություններ, ֆիրմային անվանումներ, տարբերանշաններ, մտավոր սեփականության իրավունքներ, պաշտպանված իրավունքներ և երրորդ անձանց այլ նյութեր, և որ այդ իրավունքները պատկանում են իրենց համապատասխան սեփականատերերին: Օգտատիրոջն արգելվում է պատճենել, փոփոխել, փոխել, ջնջել, լրացնել, հրապարակել, փոխանցել երրորդ անձանց բացառիկ և անձնական ոչ գույքային իրավունքների նման օբյեկտները, ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ, դրանց հիման վրա պատրաստել կամ վաճառել ապրանքներ, վերարտադրել, ցուցադրել կամ որևէ այլ կերպ շահագործել կամ օգտագործել երրորդ անձանց նման իրավունքները՝ առանց դրանց սեփականատերերի հստակ թույլտվության:
Եթե Օգտատերը կարծում է, որ Կայքի Բովանդակության որևէ մասը խախտում է Օգտատիրոջ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ ունեցած իրավունքները, Օգտատերը պետք է Ընկերությանն ուղարկի համապատասխան բողոք support.apcasse@.com հասցեով, որը պարունակում է տեղեկատվություն.
Օգտատիրոջ իրավունքների և/կամ օրինական շահերի վերաբերյալ, որոնք խախտվում են համապատասխան Բովանդակությամբ, որոնք Օգտատերը համարում է անօրինական, ինչպես նաև փաստերի/հանգամանքների վերաբերյալ, որոնք հաստատում են, որ իրավունքները պատկանում են Օգտատիրոջը,
Օգտատիրոջ իրավունքները խախտող Բովանդակության տեսակի վերաբերյալ,
Օգտատիրոջ իրավունքները խախտող կոնկրետ օբյեկտի անվանման վերաբերյալ,
Կայքի էջի հասցեի վերաբերյալ, որտեղ հայտնաբերվել է Օգտատիրոջ իրավունքները խախտող Բովանդակությունը,
Բովանդակությունը հայտնաբերելու պահի վերաբերյալ,
Կանոնների 5.4-րդ կետով նախատեսված կարգով ստացված բողոքների դիտարկման հիման վրա Ընկերությունը կարող է որոշում կայացնել կամ բողոքը բավարարելու և Օգտատիրոջ իրավունքները խախտող Բովանդակությունը հեռացնելու վերաբերյալ, կամ բողոքը չհիմնավորված լինելու վերաբերյալ:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ընկերությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում Օգտատերերի և (կամ) այլ անձանց կողմից Կայքում տեղադրված տեղեկատվության և այդ տեղեկատվության հիման վրա կատարված բոլոր գործողությունների համար:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքի աշխատանքի համար և չի երաշխավորում դրա անխափան աշխատանքը: Ընկերությունը նաև չի երաշխավորում Կայքում տեղադրված տեղեկատվության պահպանվածությունը:
Օգտատերն օգտագործում է Կայքն այն ձևով, որով այն ներկայացված է, իր ռիսկով: Ընկերությունը չի երաշխավորում Օգտատիրոջը Կայքից օգտվելու արդյունքում որևէ արդյունքի հասնելը:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ընկերության՝ անձնական տվյալների մշակման քաղաքականությունը (Գաղտնիության քաղաքականությունը) հասանելի է և մշտապես տեղադրված է հետևյալ հղմամբ -----:
ԱՄՐԱԳՐՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամրագրումների չեղարկման վերաբերյալ կանոնները սահմանված են Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականությամբ՝ ավելի մանրամասն տե՛ս այստեղ:
24-ժամյա ԱՆՎՃԱՐ չեղարկման ժամկետը կիրառվում է հիմնականում կարճաժամկետ ամրագրումների (28 գիշերից պակաս) բոլոր ստանդարտ չեղարկման կանոնների համար։ Սա թույլ է տալիս Հյուրերին չեղարկել Ամրագրումը լիարժեք գումարի վերադարձով՝ ներառյալ հարկերը, Ամրագրումը հաստատելուց հետո 24 ժամվա ընթացքում, եթե Ամրագրումը հաստատվել է մուտքից առնվազն 7 օր առաջ։
Յուրաքանչյուր Հյուրընկալ իր Հայտարարության մեջ պարտավոր է նշել, թե Ամրագրման չեղարկման որ տարբերակն է սահմանվում կոնկրետ տվյալ Բնակարանի/Կացարանի համար:
Հյուրընկալը կարող է ընտրել Ամրագրման չեղարկման քաղաքականության հետևյալ տարբերակներից որևէ մեկը.
Ճկուն քաղաքականություն (Flexible).
Գումարի ամբողջական վերադարձ՝ ժամանման ամսաթվից առնվազն 1 (մեկ) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
Գումարի մասնակի վերադարձ 70%-ի չափով՝ ժամանման ամսաթվից առաջ 24 ժամվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում։
«Չափավոր» քաղաքականություն (Moderate).
Գումարի ամբողջական վերադարձ՝ ժամանման ամսաթվից առնվազն 5 (հինգ) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
Գումարի մասնակի վերադարձ 50%-ի չափով՝ ժամանման ամսաթվից առաջ 5 (հինգ) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում։
«Սահմանափակումներով» քաղաքականություն (Restricted).
Գումարի ամբողջական վերադարձ 30%-ի չափով՝ ժամանման ամսաթվից առնվազն 14 (տասնչորս) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
Գումարի վերադարձ՝ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ՝ ժամանման ամսաթվից առաջ 14 (տասնչորս) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում, բացառությամբ մաքրման ծառայությունների համար վճարված գումարի։
«Ոչ ճկուն» քաղաքականություն (Non-Flexible).
Գումարի ամբողջական վերադարձ՝ ժամանման ամսաթվից առնվազն 30 (երեսուն) օր առաջ Ամրագրումը չեղարկելու դեպքում,
Գումարի մասնակի վերադարձ 50%-ի չափով՝ ժամանման ամսաթվից առաջ 7-ից (յոթ) 30 (երեսուն) օրվա ընթացքում Ամրագրումը չեղարկելու դեպքում։
«Խիստ» քաղաքականություն (Strict).
Գումարի վերադարձ՝ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ։
ՕԳՏԱՀԱՇԻՎ
Օգտահաշիվ բացելու համար անհրաժեշտ է գրանցվել Կայքում: Պետք է սեղմել Գրանցվել կոճակը:
Բացվող պատուհանում լրացվում է հեռախոսահամարը՝ ընտրելով համապատասխան պետության կոդը:
Նշված հեռախոսահամարին Դուք ստանալու եք հաղորդագրություն՝ թվանշաններ, որոնք պետք է լրացվեն բացված համապատասխան պատուհանում, որից հետո անհրաժեշտ է լրացնել Գաղտնաբառ դաշտը, ապա կրկնել գաղտնաբառը:
Գաղտնաբառը կրկնելուց հետո անհրաժեշտ է նշում կատարել համապատասխան վանդակում՝ ի հավաստումն, որ Դուք կարդացել եք Կայքի օգտագործման կանոնները և համաձայն եք դրանց հետ, ապա՝ սեղմել «Ավարտել գրանցումը» կոճակը:
Գաղտնաբառը պետք է բաղկացած լինի առնվազն ութ նիշից՝ առնվազն մեկ փոքրատառ, մեկ մեծատառ, մեկ թիվ և մեկ հատուկ նշան:
Գրանցումը ավարտելուց հետո Դուք ունենում եք պրոֆիլ/Օգտահաշիվ: Իմ պրոֆիլը բաժնում անհրաժեշտ է լրացնել պարտադիր դաշտերը գրանցումն ավարտին հասցնելու և Կայքից օգտվելու համար:
Պարտադիր է լրացնել ֆիզիկական անձի դեպքում՝ Անուն, Ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե դաշտերը, իրավաբանական անձի դեպքում՝ Կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, Կոնտակտային անձ և էլեկտրոնային փոստի հասցե դաշտերը:
Ցանկալի է լրացնել հեռախոսահամար դաշտը և մնացած դաշտերը՝ «Ինչով եք հետաքրքրվում» բաժնում, ապա սեղմել «Պահել» կոճակը:
Օգտատերն իրավունք ունի խմբագրել իր «Իմ Պրոֆիլ»-ում առկա տեղեկությունները:
Եթե ցանկանում եք տեղադրել Հայտարարություն, ապա Ձեր Օգտահաշվում պետք է մուտք գործեք Իմ Հայտարարությունները բաժինը և սեղմել «Ավելացնել հայտարարություն» կոճակը, ապա ընտրել Կացարանի տեսակը՝ Բնակարան, Տուն, Վիլլա, Քոթեջ, Հյուրանոց, Հոսթել, Համատեղ բնակություն և այլն:
Կացարանի տեսակի ընտրությունից հետո բացվում է համապատասխան տեսակի համար նախատեսված բաժինը, որտեղ ենթակա է լրացման համապատասխան դաշտերը՝ Հիմնական տեղեկատվություն, Մանրամասներ, Մեդիա, Նկարագրություն և Հրապարակում:
Մեդիա բաժնում անհրաժեշտ է ներբեռնել նվազագույնը 5 լուսանկար:
Հրապարակում կոճակը սեղմելուց առաջ անհրաժեշտ է նշում կատարել համապատասխան վանդակում՝ ի հավաստումն, որ Դուք կարդացել եք Կայքի օգտագործման կանոնները, Հյուրընկալի հետ կնքվող պայմանագիրը՝ «APCASSE ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ-ը և համաձայն եք դրանց հետ, ապա նշում կատարել համապատասխան վանդակում ի հավաստումն, որ Դուք ընդունում եք «APCASSE ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ-ը, ապա՝ սեղմել «Հրապարակել» կոճակը:
Հրապարակումը ուղարկվում է հաստատման: Կայքը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
Հաստատել Հայտարարությունը,
Մերժել Հայտարարության հաստատումը՝ նշելով մերժման պատճառ(ներ)ը,
Ուղարկել վերանայման՝ նշելով առկա թերությունները:
Կայքի պատասխանն արտացոլվում է Ծանուցումներ բաժնում: Հայտարարության կարգավիճակը նաև տեսանելի է հենց Հայտարարության պատուհանի վրա:
Հայտարարության հաստատման դեպքում Հյուրընկալի էլեկտրոնային փոստի հասցեին ավտոմատ կարգով ուղարկվում է Հյուրընկալի և Ընկերության միջև կնքված Պայմանագիրը՝ Հյուրընկալի կողմից ընդունված «APCASSE ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ-ը, որը հանդիսանում է սույն Կանոնների անբաժանելի մասը և պարտադիր է կողմերի համար:
Հայտարարության չհաստատման դեպքում Առաջարկի ընդունմանն ուղղված գործողությունները չեն ճանաչվում որպես Առաջարկի պատշաճ ընդունում, և Պայմանագիրը կնքված չի համարվում այնքան ժամանակ, մինչև Հայտարարությունը հաստատվի Ափքեյսի կողմից:
Հայտարարության խմբագրման դեպքում խմբագրված Հայտարարությունը ենթակա է կրկին հաստատման վերը նշված նույն ընթացակարգով:
Եթե ցանկանում եք կատարել Ամրագրում որպես Հյուր, ապա պետք է գրանցվել Կայքում սույն Կանոնների 9.1 - 9.9-րդ կետերով սահմանված կարգով, ապա մուտք գործել Ձեր Օգտահաշիվ և կատարել որոնում:
Ձեր նախընտրած Կացարանն ամրագրելու համար անհրաժեշտ է լրացնել պահանջվող դաշտերը, որից հետո կհաշվարկվի վճարման ենթակա գումարը:
Պահանջվող գումարը վճարելուց հետո Դուք կստանաք Ամրագրման հաստատում Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ նշված կլինեն Ամրագրման պայմանները:
ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Որոնում և ամրագրում.
Որոնում. Apcasse հարթակում կարելի է գտնել Ծառայություններ՝ օգտագործելով տարբեր չափանիշներ, օրինակ՝ Ծառայության տեսակը, հայտարարության տեսակը, ուղևորության ուղղությունը, ամսաթվերը և հյուրերի քանակը։ Ավելի ճշգրիտ որոնման համար կարող եք կիրառել լրացուցիչ ֆիլտրեր։ Որոնման արդյունքները ձևավորվում են համաձայն հարցման և այլ չափորոշիչների, այդ թվում՝ հաշվի են առնվում այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են գինը, ազատ ամսաթվերը, Կարծիքները, ամրագրման չեղարկման պայմանները, նախկինում կատարված ամրագրումները, Սեփականատերերի պահանջները և այլն: Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել Օգնության կենտրոնում։
Ամրագրում. Կատարելով Ամրագրում Apcasse հարթակում՝ Դուք պարտավորվում եք վճարել բոլոր համապատասխան վճարները, ներառյալ Կացարանի, կիրառելի միջնորդավճարները (այդ թվում՝ Apcasse-ի սպասարկման վճարը), տեղում գանձվող վճարները, հարկերը և ամրագրման ձևակերպման ընթացքում նշված այլ գումարները (այսուհետ՝ «Ամբողջական գին»)։ Եթե Դուք վճարում եք այն արժույթից տարբեր արժույթով, որը սահմանել է Սեփականատերը իր հայտարարության համար, ապա Ձեր տեսած գինը կախված է մեր կողմից սահմանված արժույթի փոխարկման փոխարժեքից։ Սույնով Դուք տալիս եք նաև Ձեր համաձայնությունն առ այն, որ Apcasse-ն իրավունք ունի գումար գանձել Կացարանն ամրագրելու ժամանակ Ձեր կողմից նշված վճարման եղանակից (ինչպես սահմանված է Վճարման պայմաններում), վնասի պահանջի գումարը ստանալու նպատակով (ինչպես սահմանված է 19-րդ հոդվածում)։ Apcasseի կողմից գումարի գանձվում է ի կատարումն Հյուրընկալի կողմից տրված Հանձնարարականի:
Ամրագրումը հաստատելուց հետո Ձեր և Հյուրընկալի միջև կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր («Ամրագրում») Apcasse հարթակում, Ամրագրման հավաստումն ուղարկվում է Ձեզ Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին։ Ձևակերպելով Ամրագրումը՝ Դուք ընդունում եք այդ պայմանագրի պայմանները։ Պայմանագրի պայմանները ներառում են Կանոնները, Ամրագրման բոլոր պայմանները, այդ թվում՝ Ամրագրման չեղարկման կանոնները, ինչպես նաև Հայտարարության մեջ կամ վճարման ընթացքում նշված այլ կանոններ, ստանդարտներ, քաղաքականություններ կամ պահանջներ, որոնք կիրառվում են տվյալ Ամրագրման նկատմամբ։
Դուք պատասխանատվություն եք կրում մինչև Ամրագրում կատարելը պայմանագրի բոլոր պայմաններին, ներառյալ սույն Կանոններին, Ամրագրման բոլոր պայմաններին, ստանդարտներին, քաղաքականություններին և այլ պահանջներին ծանոթանալու համար։ Ծառայությունները մատուցելու նպատակով որոշ Հյուրընկալներ կարող են ներգրավել այլ հյուրընկալների կամ ընդունել հյուրերին թիմի կազմով։
Կացարանի Ամրագրում. Ամրագրումը Ձեզ տրամադրում է ժամանակավոր իրավունքներ՝ մուտք գործելու, բնակվելու և օգտագործելու Կացարանը Apcasse հարթակի շրջանակներում։
Հյուրընկալը պահպանում է Կացարան մուտք գործելու իրավունքը Ձեր բնակության ընթացքում, եթե
դա օբյեկտիվորեն հիմնավորված անհրաժեշտություն է,
նախատեսված է Ձեր և Հյուրընկալի միջև կնքված պայմանագրով,
թույլատրելի է կիրառելի օրենսդրությամբ։
Սահմանված մեկնման ժամից հետո Կացարանում Ձեր մնալու դեպքում Հյուրընկալն իրավասու է պահանջել և պարտադրել լքել Կացարանը՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև պահանջել վճարել տույժ (տուգանք) կեցության ժամկետները և/կամ մեկնման ժամը խախտելու համար։
Արգելվում է գերազանցել պայմանագրով սահմանված հյուրերի առավելագույն թույլատրելի քանակը։
Հյուրընկալի կողմից մատուցվող Ծառայությունների ամրագրում. Ծառայության ամրագրումը Apcasse հարթակում Ձեզ տրամադրում է Ծառայությունից օգտվելու իրավունք։
Ծառայությունից օգտվելու համար սահմանված պահանջներին համապատասխանելու համար պատասխանատվությունը կրում եք Դուք։
Դուք պարտավոր եք Հյուրընկալին տեղեկացնել հիվանդությունների, առողջական վիճակի կամ այլ հանգամանքների մասին, որոնք կարող են նշանակություն ունենալ Ծառայությունը մատուցելիս կամ ստանալիս։
Դուք իրավունք չունեք թույլատրելու այլ անձանց օգտվել մատուցվող Ծառայությունից, եթե Ծառայությունն ամրագրելիս վերջիններս չեն նշվել որպես լրացուցիչ հյուրեր, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ուղղակիորեն թույլատրված է։
Չեղարկում, Խնդիրներ, դրամական միջոցների վերադարձ, Ամրագրման փոփոխություն.
Չեղարկում, Խնդիրներ, դրամական միջոցների վերադարձ. Ամրագրման չեղարկման դեպքում գումարի վերադարձը կատարվում է համաձայն Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականության և Հայտարարության մեջ նշված Չեղարկման պայմանների: Որոշակի հանգամանքներում այն կարող է կախված լինել այլ պայմաններից, որոնք ունեն ավելի բարձր իրավական ուժ:
Եթե Դուք չեղարկում եք Ամրագրումը ձեզանից անկախ հանգամանքներով պայմանավորված, ապա կարող եք ստանալ մասնակի կամ ամբողջական գումարի վերադարձ՝ համաձայն «Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականության»։
Եթե Հյուրընկալը չեղարկել է Ամրագրումը կամ Ամրագրման ժամանակ Դուք բախվել եք Խնդրի (Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով ամրագրված սահմանման համաձայն), Դուք իրավունք ունեք խնդրել աջակցություն վերաամրագրման համար կամ պահանջել մասնակի կամ ամբողջական գումարի վերադարձ՝ համաձայն Կանոնների։ Կիրառելի կանոնները կախված են Հայտարարության տեսակից։ Դուք կարող եք բողոքարկել Apcasse-ի որոշումը՝ դիմելով Աջակցության ծառայությանը։
Ամրագրման փոփոխություն. Հյուրընկալները և Հյուրերը պատասխանատվություն են կրում Ամրագրման մեջ փոփոխություններ կատարելու համար, որոնք նրանք կատարում են Apcasse հարթակում ինքնուրույն կամ Apcasse Աջակցության ծառայության միջոցով (Ամրագրման փոփոխություն), և պարտավորվում են վճարել ցակացած լրացուցիչ գումարներ, հարկեր և տուրքեր, որոնք կառաջանան և կապված են Ամրագրման փոփոխությունների հետ:
Հյուրերի պարտավորությունները, ռիսկերի ստանձնումը.
Հյուրի պարտավորությունները. Դուք պատասխանատու եք Ձեր գործողությունների և/կամ անգործության համար, ինչպես նաև Ձեր կողմից հրավիրված կամ Ձեր կողմից մուտքի իրավունք տրամադրված ցանկացած անձի գործողությունների և/կամ անգործության համար, Կացարանի և Կացարանի ներսում գտնվող բոլոր տարածքների ու հարմարությունների համար, որոնց նկատմամբ Հյուրընկալն ու Հյուրն ունեն օգտագործման օրինական իրավունք («Ընդհանուր տարածքներ»)։
Հյուրը պարտավոր է.
պահպանել Կացարանը (և դրանում գտնվող ցանկացած անձնական ունեցվածք) և ընդհանուր տարածքները նույն վիճակում, ինչ ժամանման պահին.
վճարել բոլոր ողջամիտ գումարները վնասի փոխհատուցման պահանջի շրջանակներում.
գործել բարեխղճորեն, հարգանքով վերաբերվել երրորդ անձանց և հետևել գործող օրենքներին։
լրացուցիչ հյուրերի անունից Հյուրընկալի կողմից մատուցվող Ծառայություն ամրագրելու դեպքում համոզվել, որ յուրաքանչյուր լրացուցիչ հյուր համապատասխանում է Հյուրընկալի կողմից սահմանված բոլոր պահանջներին և տեղյակ է և համաձայն է Կանոնների և Հյուրընկալի կողմից սահմանված ցանկացած պայմանի, կանոնների և սահմանափակումների հետ։
լրացուցիչ անչափահաս հյուրի համար Հյուրընկալի կողմից մատուցվող Ծառայություն ամրագրելու դեպքում ունենալ նրա անունից գործելու օրինական լիազորություն և կրել միանձնյա պատասխանատվություն վերջինիս գործողությունների և/կամ անգործության համար:
Ռիսկեր. Սույնով Դուք ընդունում եք, որ բազմաթիվ գործունեության տեսակներ պարունակում են ռիսկեր, և օրենքով թույլատրելի բոլոր դեպքերում ամբողջությամբ ստանձնում եք Ձեր կողմից Apcasse հարթակին և Բովանդակությանը (ինչպես սահմանված է 11.2-րդ բաժնում) հասանելիություն ունենալու և դրանք օգտագործելու հետ կապված բոլոր ռիսկերը, ներառյալ՝ կացարանում գտնվելը, Հյուրընկալի Ծառայություններից օգտվելը, ինչպես նաև այլ օգտատերերի հետ փոխգործակցությունը՝ թե՛ առցանց, թե՛ անձամբ։ Սա նշանակում է, որ Դուք պարտավոր եք ինքնուրույն գնահատել, թե արդյոք Հյուրընկալի կացարանի տեսակը կամ նրա կողմից մատուցվող Ծառայությունները համապատասխանում են Ձեզ և Ձեր պահանջներին։ Մասնավորապես, Հյուրընկալի կողմից մատուցվող ծառայությունները կարող են պարունակել տարատեսակ ռիսկեր, այդ թվում՝ հիվանդություններ, վնասվածքներ կամ մահվան ելք, և այդ Ծառայություններից օգտվելով՝ դուք կամավոր և գիտակցված կերպով ընդունում եք այդ ռիսկերը։
ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Apcasse հարթակն իրավունք է վերապահում Սեփականատերերին (Հյուրընկալներին) Կանոններին համապատասխան օգտագործել Apcasse հարթակը՝ ներկայացնելով Հյուրընկալների կողմից տրամադրվող Կացարանը, մատուցվող ծառայությունները, և ստանալ եկամուտ (շահույթ): Յուրաքանչյուր Կացարանի կամ ծառայության համար գինը, ինչպես նաև ամրագրման համար ազատ օրերը և այլ պայմաններ սահմանում է Հյուրընկալը:
Հյուրերի հետ պայմանագրային հարաբերությունները. Ամրագրման հարցումը ընդունելով կամ Apcasse հարթակի միջոցով Ամրագրման հաստատումը ստանալով՝ Դուք կնքում եք պայմանագիր անմիջապես Հյուրի հետ և պարտավորվում եք տրամադրել Կացարան կամ մատուցել Ծառայություններ Հայտարարության մեջ նշված գնով և պայմաններով: Դուք նաև պարտավորվում եք վճարել Apcasse հարթակի տրամադրման Ծառայությունների արժեքը «APCASSE էլեկտրոնային հարթակ» ծառայությունների մատուցման առաջարկ»-ով սահմանված կարգով:
Հյուրընկալի անկախությունը. Apcasse-ի (Ընկերության) հետ հարաբերություններում Դուք հանդես եք գալիս որպես անկախ ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Դուք չեք հանդիսանում աշխատող, գործակալ, համատեղ ձեռնարկության մասնակից: Ձեր և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են «APCASSE էլեկտրոնային հարթակ» ծառայությունների մատուցման առաջարկ»-ով: Ամրագրումների համար Հյուրերի անկանխիկ վճարումները ստանալիս Apcasse-ը գործում է ի կատարումն «APCASSE էլեկտրոնային հարթակ» ծառայությունների մատուցման առաջարկ»-ը ընդունելու դեպքում Հյուրընկալի և Apcasse-ի միջև կնքվող Ծառայությունների մատուցման վճարովի պայմանագրի համաձայն Հյուրընկալի կողմից տրված Հանձնարարականի:
Apcasse-ը Հյուրերից ընդունում է դրամական միջոցները բացառապես այն պատճառով, որ Apcasse-ը Հյուրընկալին Ծառայություններ մատուցելու միջոցով մասնակցում է Հյուրընկալի կողմից Հյուրին ծառայություն մատուցելու գործընթացին, և հենց այդ ծառայությունների մատուցման դիմաց էլ Հյուրը կատարում է վճարում:
Apcasse-ը, գործելով Հյուրընկալի (Պրինցիպալի) անունից, վճարման դիմաց Հյուրին տրամադրում է փաստաթուղթ՝ Ամրագրման հավաստում, որը ուղարկվում է Հյուրի էլեկտրոնային հասցեին, որն էլ իրավունք է տալիս Հյուրին համապատասխան օրը Հյուրընկալից (Պրինցիպալից) ստանալ սահմանված ծառայությունը՝ օգտագործել և բնակվել ամրագրված Կացարանում Ամրագրման մեջ սահմանված պայմաններով և ժամկետներում:
Դուք պետք է գիտակցեք, որ առաջարկում եք Հյուրընկալի Ծառայությունները կամ Կացարանը Ձեր նախաձեռնությամբ և ինքնուրույն եք որոշում ժամկետները, վայրը, գինը և այլ պայմաններ:
Հայտարարության կառավարում. Apcasse հարթակն ընձեռում է գործիքներ Հայտարարության հարմար կարգավորումների և դրանց կառավարման համար: Հայտարարությունը պետք է պարունակի Հյուրընկալի Ծառայության մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն, դրա գինը (ներառյալ լրացուցիչ վճարները), ինչպես նաև այն կանոններն ու պահանջները, որոնք կիրառվում են Հյուրերի կամ Հայտարարության նկատմամբ Apcasse հարթակում։ Հյուրընկալը կրում է պատասխանատվություն իր գործողությունների և/կամ անգործության համար, ինչպես նաև պարտավոր է ապահովել իր Հայտարարության տվյալների (այդ թվում՝ հասանելի ամսաթվերի վերաբերյալ տեղեկատվության) և Բովանդակության (օրինակ՝ լուսանկարների) արդիականությունը։
Յուրաքանչյուր Կացարանի համար թույլատրվում է միայն մեկ Հայտարարություն, սակայն նույն հասցեում կարող են առկա լինել մի քանի Հայտարարություններ, եթե Հյուրընկալն առաջարկում է Կացարանի մի քանի տարբերակներ։
Դուք պետք է հասկանաք և պահպանեք Կացության կամ Հյուրընկալի Ծառայությունների վերաբերյալ բոլոր օրենքները, կանոնները, ինչպես նաև երրորդ անձանց հետ կնքված համաձայնագրերի պայմաններն ու դրույթները: Օրինակ՝ որոշ վարձակալության պայմանագրեր, համատիրության կանոններ կամ սեփականատերերն իրենք են սահմանափակում կամ արգելում ենթավարձակալությունը, կարճաժամկետ վարձակալությունը և/կամ երկարաժամկետ վարձակալությունը: Օրինակ՝ որոշ վարձակալության պայմանագրեր, բազմաբնակարան շենքերի կամ համատիրությունների կանոնները, ինչպես նաև սեփականատերերը կարող են սահմանափակել կամ արգելել ենթավարձակալությունը, կարճաժամկետ վարձակալությունը և/կամ երկարաժամկետ վարձակալությունը։
Մենք օրենսդրության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում ենք միայն ծանոթացման նպատակներով: Դուք պետք է ինքներդ որոշեք ձեր օրենսդրական պարտավորությունները: Սույով Դուք համաձայնում եք մշակել և օգտագործել Հյուրերի և այլոց անձնական տվյալները՝ համաձայն գործող օրենսդրության և սույն Կանոնների: Եթե ունեք որևէ հարց տեղական օրենքների կիրառման վերաբերյալ, խնդրում ենք դիմել իրավաբանական խորհրդատվության:
Որոնման արդյունքները. Հայտարարությունների դիրքը որոնման արդյունքներում Apcasse հարթակում կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ հետևյալ հիմնական պարամետրերից․
Հյուրի կողմից սահմանված որոնման չափանիշները (օրինակ՝ հյուրերի քանակը, ուղղությունը, ուղևորության ժամկետները և տևողությունը, գների միջակայքը),
Հայտարարության բնութագրերը (օրինակ՝ գինը, օրացույցում ազատ ամսաթվերը, լուսանկարների քանակն ու որակը, կարծիքները, Ծառայության տեսակը, Հյուրընկալի կարգավիճակը, Հայտարարության տեղադրման տևողությունը հարթակում, Օգտատերերի հետաքրքրվածությունը և Հյուրերի շրջանում դրա հանրաճանաչությունը),
հարմարավետությունը հյուրերի համար (օրինակ՝ Հյուրընկալի հաճախորդների սպասարկման պատմությունը և ամրագրումների չեղարկումները, ամրագրման պարզությունը),
Հյուրընկալի պահանջները (օրինակ՝ գիշերների նվազագույն կամ առավելագույն քանակը, ամրագրման վերջնաժամկետը),
Հյուրի նախասիրությունները և պատմությունը (օրինակ՝ նախորդ ուղևորությունները, դիտված և պահպանված հայտարարությունները, որոնման պահին Հյուրի գտնվելու վայրը)
Որոնման արդյունքները բջջային հավելվածում կարող են երևալ այլ կերպ, քան կայքում կամ քարտեզի վրա։ Apcasse կարող է լրացուցիչ վճարի դիմաց թույլատրել Հյուրընկալներին գովազդել իրենց Հայտարարությունները որոնման արդյունքներում կամ հարթակի այլ բաժիններում։ Հայտարարությունների ցուցադրման վրա ազդող գործոնների, գործող գովազդային ակցիաների (եթե առկա են), ինչպես նաև գովազդվող Բովանդակության որոշման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել Օգնության կենտրոնում։
Հյուրընկալի պարտավորությունները. Դուք կրում եք պատասխանատվություն Ձեր սեփական գործողությունների և/կամ անգործության, ինչպես նաև այն անձանց գործողությունների և/կամ անգործության համար, որոնք Ձեր թույլտվությամբ մասնակցում են Հյուրընկալի Ծառայությունների մատուցմանը Apcasse հարթակում։
Դուք ինքնուրույն սահմանում եք Ձեր Հայտարարության գինը, կանոնները և պահանջները։ Պարտավոր եք Հայտարարության նկարագրության մեջ նշել բոլոր լրացուցիչ սպասարկման վճարներն ու միջնորդավճարները։
Դուք նաև պատասխանատու եք ապահովել, որպեսզի Հայտարարությանը վերաբերվող բոլոր պարտադիր սպասարկման վճարներն ու գանձումները ներառված լինեն գնի բացվածքում։
Ձեզ արգելվում է խրախուսել Հյուրերին ստեղծել երրորդ կողմի հաշիվներ, թողնել կարծիքներ, տրամադրել կոնտակտային տվյալներ կամ կատարել այլ գործողություններ Apcasse հարթակից դուրս՝ խախտելով Apcasse հարթակից դուրս վարքագծի կանոնները։
Հյուրերի հյուրընկալում որպես թիմ կամ կազմակերպություն. Եթե Դուք աշխատում եք համահյուրընկալի կամ այլ Հյուրընկալի հետ որպես թիմի, ընկերության կամ այլ կազմակերպության մաս, ապա Դուք պատասխանատու եք Կանոններով նախատեսված Ծառայությունների մատուցմանը մասնակցող բոլոր կազմակերպությունների և անհատների գործողությունների և/կամ անգործության համար և նաև պատասխանատու եք Կանոններով նախատեսված Ձեր պարտավորությունների մասին տեղեկացնելու համար Ծառայությունների մատուցման համար վարձված անձնակազմին: Ընդունելով պայմանները և կնքելով համաձայնագրեր երրորդ անձանց հետ՝ Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ ունեք համապատասխան լիազորություններ և իրավունք՝ պարտավորեցնելու ձեր թիմին, բիզնեսին կամ այլ կազմակերպությանը, և որ յուրաքանչյուր ներգրավված կազմակերպություն ունի պատշաճ իրավաբանական կարգավիճակ իր գործունեության վայրի օրենսդրությանը համաձայն: Այլ գործառույթներ կատարելիս Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ ունեք համապատասխան լիազորություններ: Երբ Apcasse-ին հանձնարարում եք Ձեր վճարման մի մասը փոխանցել համահյուրընկալին կամ այլ հյուրընկալներին կամ վճարում ուղարկել մեկ այլ անձի, Դուք պետք է ունենաք համապատասխան լիազորություններ և պատասխանատու եք վճարման գումարների և Ձեր տրամադրած վճարման տեղեկատվության ճշգրտության համար:
Ռիսկեր. Դուք ընդունում եք, որ հյուրընկալումը ռիսկային է և ստանձնում եք բոլոր ռիսկերը, որոնք կապված են Apcasse հարթակ մուտք գործելու և այն օգտագործելու, Կացարան տրամադրելու կամ Ծառայությունների մատուցման կամ Օգտատերերի հետ ցանկացած փոխազդեցության հետ՝ թե՛ առցանց, թե՛ անձամբ: Դուք հաստատում եք, որ հնարավորություն եք ունեցել ծանոթանալու Apcasse հարթակին, օրենքներին, կանոններին, կարգավորումներին և պարտավորություններին, որոնք կարող են կիրառվել Ձեր Հայտարարությունների կամ մատուցվող Ծառայությունների նկատմամբ: Դուք նաև հաստատում եք, որ չեք հիմնվում Apcasse-ի իրավական հարցերի վերաբերյալ հայտարարությունների վրա:
Չեղարկում, Խնդիրներ, Ամրագրման փոփոխություն.
Չեղարկում, Ամրագրումների հետ կապված Խնդիրներ. Եթե Հյուրը չեղարկում է Ամրագրումը, Ձեզ վճարման ենթակա գումարի չափի որոշումը և գումարի վերադարձը կատարվում է համաձայն Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականության և Հայտարարության մեջ նշված Չեղարկման պայմանների: Հյուրընկալներն իրավունք չունեն չեղարկել Հյուրի Ամրագրումն առանց «Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությամբ» կամ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնավոր պատճառի: Հակառակ դեպքում Մենք կարող ենք գանձել չեղարկման վճարներ և կիրառել այլ բացասական հետևանքներ:
Եթե (i) Հյուրը բախվել է Խնդրի (Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոններով ամրագրված սահմանման համաձայն), (ii) առաջացել է «Արտակարգ իրավիճակ» կամ (iii) Ամրագրումը Չեղարկվել է Կանոնների 12-րդ հոդվածի համաձայն, Դուք կստանաք վճարում, որից կնվազեցվի Հյուրին վերադարձվող կամ այլ կերպ փոխանցվող գումարները, ինչպես նաև այլ հիմնավորված ծախսերը, որոնք առաջացել են Չեղարկման արդյունքում: Եթե Հյուրը ստացել է վերադարձվող գումարը Ձեզ գումարը վճարվելուց հետո կամ եթե վերադարձման ենթակա գումարի չափը և Apcasse-ի այլ ծախսերը գերազնացում են Ձեզ վճարման ենթակա գումարի չափը, Apcasse-ն իրավունք ունի գանձել այդ գումարը Ձեզնից, այդ թվում՝ առաջիկա վճարումների հաշվին: Դուք սույնով տալիս եք Ձեր համաձայնությունն առ այն, որ Կացարանի վերաամրագրման և գումարի վերադարձի կանոնները, Արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականությունը և սույն Կանոնները գերակա են (ունեն ավելի բարձր իրավական ուժ) Ձեր կողմից սահմանված Ամրագրման Չեղարկման և/կամ Հյուրերին դրամական միջոցները վերադարձնելու վերաբերյալ պայմանների նկատմամբ: Եթե մենք ողջամտորեն հիմնավորված ակնկալում ենք, որ Հյուրին կվերադարձնենք գումարը վերը նշված կանոններին համապատասխան, մենք կարող ենք հետաձգել այդ Ամրագրման վճարումը և գումարի փոխանցումը Ձեզ մինչև վերադարձնելու վերաբերյալ որոշում կայացնելը։ Ձեր հատուկ ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ծառայությունների Ամրագրման նկատմամբ կիրառելի են Ծառայությունների չեղարկման կանոնները, Ծառայությունների համար վճարված միջոցների վերադարձման կանոնները և չեղարկման և բացասական հետևանքների համար գանձվող հատուկ վճարները:
Ամրագրման փոփոխություն. Հյուրընկալները և Հյուրերը պատասխանատվություն են կրում Ամրագրման մեջ փոփոխություններ կատարելու համար, որոնք նրանք կատարում են Apcasse հարթակում ինքնուրույն կամ Apcasse Աջակցության ծառայության միջոցով (Ամրագրման փոփոխություն), և պարտավորվում են վճարել ցակացած լրացուցիչ գումարներ, հարկեր և տուրքեր, որոնք կառաջանան և կապված են Ամրագրման փոփոխությունների հետ:
Հարկեր. Հյուրընկալը պարտավոր է անձամբ որոշել և գործող օրենսդրության համաձայն կատարել կացության, զբոսաշրջության, եկամտային և այլ հարկերի («Հարկեր») գումարի հավաքագրման, փոխանցման, վճարման կամ Ծառայությունների գնի մեջ ներառման հետ կապված պարտավորությունները, ինչպես նաև տրամադրել համապատասխան հաշվետվություններ հարկային մարմիններին:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կարծիքներ. Ծառայություններ մատուցելուց հետո Հյուրերն ու Հյուրընկալները հնարավորություն կունենան միմյանց վերաբերյալ կարծիք թողնելու։ Կարծիքները պետք է լինեն ճշգրիտ և չպետք է պարունակեն խտրական, վիրավորական, զրպարտչական կամ այլ ձևակերպումներ, որոնք խախտում են սույն Կանոնները, գործող օրենսդրությունը կամ Տեղեկատվության վերաբերյալ դրույթները և Կարծիքների վերաբերյալ քաղաքականությունը։ Apcasse-ը չի ստուգում կարծիքների ճշմարտացիությունը, և որոշները կարող են սխալ կամ մոլորեցնող լինել։
Բովանդակություն (Կոնտենտ). Apcasse հարթակը ներառում է բաժիններ, որտեղ Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը և հրապարակել տեքստ, լուսանկարներ, աուդիո, վիդեո, տվյալներ և այլ նյութեր («Բովանդակություն» կամ «Կոնտենտ»): Ներկայացնելով Կոնտենտ, անկախ ձևից կամ միջոցից՝ Դուք Apcasse-ին տրամադրում եք ոչ բացառիկ, համաշխարհային, հեղինակային իրավունքներից զերծ, մշտական, ենթալիցենզավորվող և փոխանցելի լիցենզիա՝ դիտելու, պահելու, պատճենելու, փոփոխելու, ածանցյալ աշխատանքներ ստեղծելու, տարածելու, հրապարակելու, հեռարձակելու, փոխանցելու և օգտագործելու նման Կոնտենտը ցանկացած ձևով՝ Apcasse հարթակը ցանկացած կրիչներում կամ հարթակում ներկայացնելու և/կամ առաջխաղացնելու համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, ինտերնետի կիջոցով և սոցիալական ցանցերում:
Եթե Կոնտենտը պարունակում է անձնական տեղեկություններ, այն կօգտագործվի նշված նպատակներով միայն այն դեպքում, եթե նման օգտագործումը համապատասխանում է տվյալների պաշտպանության մասին գործող օրենքներին և Գաղտնիության քաղաքականությանը: Եթե Apcasse-ը (ներառյալ վերջինիս փոխկապակցված անձինք) վճարում է կամ նպաստում է Կոնտենտի ստեղծմանը, ապա վերջինիս նկատմամբ սեփականության իրավունքը կամ հեղինակային գույքային իրավունքները կարող են պատկանել Apcasse-ին (ներառյալ վերջինիս փոխկապակցված անձանց): Նման դեպքերում սա կնշվի լրացուցիչ պայմաններում կամ հրապարակված տեղեկատվության մեջ: Դուք միանձնյա պատասխանատու եք Ձեր կողմից տեղադրված ողջ Կոնտենտի համար և երաշխավորում եք, որ այն Ձերն է կամ որ Դուք լիազորված եք Apcasse-ին (ներառյալ վերջինիս փոխկապակցված անձանց) տրամադրել սույն Կանոններում նկարագրված իրավունքները: Դուք պատասխանատու եք, եթե Ձեր Կոնտենտը խախտում է ուրիշների մտավոր սեփականության կամ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքները:
Կոնտենտը պետք է համապատասխանի Տեղեկատվության վերաբերյալ դրույթներին և Գաղտնիության քաղաքականությանը, որոնք, ի թիվս այլոց, արգելում են խտրական, անպարկեշտ, վիրավորական, կեղծ, բռնություն քարոզող կամ անօրինական նյութերի օգտագործումը: Դուք սույնով տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Apcasse-ը կարող է տրամադրել ծառայություններ կամ ավտոմատացված գործիքներ Կոնտենտ ստեղծելու կամ թարգմանելու համար, և որ դուք կարող եք օգտագործել այդ ծառայությունները, փոխազդել ստեղծված Կոնտենտի վրա կամ թարգմանել Ձեր Կոնտենտը՝ օգտագործելով այս ծառայությունները կամ գործիքները: Apcasse-ը չի երաշխավորում ստեղծված Կոնտենտի կամ թարգմանությունների ճշգրտությունը կամ որակը, և Օգտատերերն իրենք են պատասխանատու դրանք ստուգելու համար:
Սպասարկման վճարներ. Apcasse-ը կարող է վճարներ (և համապատասխան հարկեր) գանձել Հյուրընկալներից և Հյուրերից Apcasse հարթակն օգտագործելու իրավունքի համար: Սպասարկման վճարների կիրառման և դրանց հաշվարկման եղանակի մասին տեղեկատվությունը հասանելի է հատուկ էջում՝ Սպասարկման վճարներ: Բոլոր համապատասխան վճարները Հյուրերին ներկայացվում են Ամրագրումից առաջ: Սպասարկման վճարները վերադարձման ենթակա չեն, եթե այլ բան նշված չէ Apcasse հարթակում: Apcasse-ն իրավունք ունի ցանկացած պահի փոխել սպասարկման վճարների չափը՝ նախքան դրանց կիրառումը տեղեկացնելով Օգտատերերին: Նշված փոփոխությունները կիրառելի չեն փոփոխությունից առաջ կատարված Ամրագրումների նկատմամբ: Եթե Դուք չեք համաձայնում սպասարկման վճարի չափի կամ գանձման կարգի կամ այլ պայմանի փոփոխության հետ, կարող եք ցանկացած պահի լուծել սույն Համաձայնագիրը՝ համաձայն 12-րդ հոդվածի:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Պայմանները. Ձեր և Apcasse-ի միջև սույն Կանոններով նախատեսված Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ Դուք մուտք եք գործում Apcasse հարթակ (օրինակ՝ օգտահաշիվ ստեղծելու համար), և գործում է այնքան ժամանակ, մինչև Դուք կամ Ընկերությունն այն չեղարկի սույն Կանոնների համաձայն։
Լուծում. Դուք կարող եք ցանկացած պահի լուծել սույն Համաձայնագիրը՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով մեզ կամ ջնջելով Ձեր հաշիվը։ Apcasse-ը կարող է լուծել սույն Համաձայնագիրը և ջնջել Ձեր հաշիվը ցանկացած պատճառով՝ նախապես 30 օր առաջ էլեկտրոնային փոստով ծանուցելով Ձեզ կամ օգտագործելով Ձեր գրանցման ժամանակ տրամադրած այլ կապի տվյալները։ Apcasse-ը նաև իրավունք ունի անմիջապես և առանց նախնական ծանուցման լուծել Համաձայնագիրը և դադարեցնել Ձեր մուտքը հարթակ, եթե Դուք խախտել եք սույն Կանոնները և/կամ գործող օրենքները, կամ եթե մենք հիմնավորված կերպով կարծում ենք, որ դա անհրաժեշտ է Apcasse-ի, այլ Օգտատերերի կամ երրորդ անձանց իրավունքների պաշտպանության համար։ Եթե Ձեր հաշիվը ավելի քան երկու տարի չի օգտագործվում, մենք կարող ենք այն փակել առանց նախնական ծանուցման։
Apcasse-ն իրավունք ունի փոփոխել իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, ավելացնել կամ հեռացնել գործառույթներ կամ փոխել հայտարարությունների տեսակները, որոնք ընդունվում կամ թույլատրվում են հարթակում, այդ թվում՝ ծառայությունների բարելավման, չարաշահումների կանխման և օրենսդրական պահանջների կատարման նպատակով։
Apcasse-ն իրավունք ունի՝ նախապես ծանուցմամբ կամ առանց դրա․
կասեցնել կամ սահմանափակել Ձեր մուտքը հարթակ կամ հաշիվ,
կասեցնել, ջնջել կամ սահմանափակել հայտարարությունների, կարծիքների կամ այլ Բովանդակության տեսանելիությունը,
չեղարկել ընթացիկ կամ հաստատված Ամրագրումները,
զրկել Ձեր հաշիվը հատուկ կարգավիճակից կամ կասեցնել այն,
եթե
Դուք խախտել եք սույն Կանոնները, լրացուցիչ իրավական պայմանները,
Դուք խախտել եք գործող օրենքները, կանոնակարգերը կամ երրորդ անձանց իրավունքները,
Apcasse-ը հիմնավորված կերպով անհրաժեշտ է համարում պաշտպանել իրեն (կամ իր գործընկերներին), Օգտատերերին կամ երրորդ անձանց,
Եթե խախտումներն էական չեն կամ Apcasse-ի հայեցողությամբ կիրառելի է այլ մոտեցում, Ձեզ կուղարկվի ծանուցում՝ խախտումը վերացնելու նախազգուշացմամբ։ Դուք իրավունք ունեք բողոքարկել մեր կողմից ձեռնարկված գործողությունները՝ դիմելով աջակցման ծառայությանը։ Եթե Ամրագրումը չեղարկվում է սույն կետի համաձայն, Հյուրընկալը կստանա վճարում՝ նվազեցված այն գումարը, որը վերադարձվում է Հյուրին, ինչպես նաև մեր կրած այլ ծախսերը։
Իրավական կարգավորումներ. Apcasse-ն իրավունք ունի ձեռնարկել ցանկացած գործողություն, որը կհամարի անհրաժեշտ՝ օրենքների, դատարանների որոշումների կամ պետական մարմինների պահանջների կատարման համար, ներառյալ՝ Կանոնների 12.3 վերոնշյալ միջոցները։
Համաձայնագրի լուծման հետևանքներ. Եթե դուք Հյուրընկալ եք և ջնջում եք Ձեր հաշիվը կամ Ձեր հաշիվը ջնջվում է Apcasse-ի կողմից, բոլոր հաստատված Ամրագրումները ավտոմատ կերպով կչեղարկվեն, և Հյուրերը կստանան ամբողջական վերադարձ։ Եթե Դուք Հյուր եք, Ամրագրումները նույնպես կչեղարկվեն, և վերադարձը կկատարվի համապատասխան չեղարկման կանոնների համաձայն։ Համաձայնագրի լուծումից հետո Դուք իրավունք չունեք վերականգնելու Ձեր հաշիվը կամ Բովանդակությունը։ Եթե Ձեր մուտքը սահմանափակվել է կամ հաշիվը փակվել է մեր նախաձեռնությամբ, Դուք չեք կարող նոր հաշիվ ստեղծել կամ օգտվել հարթակից այլ օգտատիրոջ միջոցով։
Իրավական ուժի պահպանում. Կանոնների այն բաժինները, որոնք ըստ իրենց բնույթի պետք է շարունակեն գործել անկախ Համաձայնագրի դադարեցումից, ուժի մեջ կմնան նաև Համաձայնագրի դադարեցումից հետո։
ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Հյուրընկալն իրավունք ունի դիմել Apcasse-ին կամ պահանջել փոխհատուցում համապատասխան կենտրոնի միջոցով՝ ներկայացնելով Վնասի փոխհատուցման հայտ, եթե վերջինս ներկայացնում է հիմնավորված ապացույցներ, որ Դուք, Ձեր հյուրերը և/կամ կենդանիները՝
(ա) պատճառել եք նյութական վնաս կամ գույքային վնաս Հյուրընկալի կամ Կացարանի Սեփականատիրոջ գույքին,
(բ) առաջացել է եկամտի կորուստ կամ այլ անուղղակի վնասներ, որոնք ուղղակի հետևանք են (ա) կետում նշված վնասի, կամ
(գ) առաջացել են մաքրման լրացուցիչ ծախսեր, որոնք գերազանցում են սահմանված վճարը:
Վնասի փոխհատուցման հայտ ստցվելու դեպքում Դուք կտեղեկացվեք և հնարավորություն կունենաք արձագանքել կամ ներկայացնել առարկություններ։
Եթե Դուք համաձայնում եք վճարել պահանջվող գումարը, կամ եթե վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվում է Apcasse-ին, և Apcasse-ն, իր հայեցողությամբ, որոշում է, որ վնասի փոխհատուցման պահանջը հիմնավոր է, և որ Դուք պատասխանատու եք դրա համար, Apcasse-ը կարող է Ձեզնից գանձել վնասի փոխհատուցման պահանջում նշված գումարը:
Դուք համաձայնում եք, որ Apcasse-ն կարող է փոխհատուցում պահանջել ՀՀ գործող օրենսդրության համաձայն: Դուք համաձայնում եք բարեխղճորեն համագործակցել, տրամադրել Apcasse-ի կողմից պահանջվող տեղեկատվությունը, փաստաթղթերը և ձեռնարկել ողջամիտ քայլեր վնասի փոխհատուցման պահանջների, Օգտատիրոջ բողոքների և Հյուրընկալի ծառայությունների մատուցման կամ օգտագործման հետ կապված այլ պահանջների վերաբերյալ:
APCASSE-Ի ԴԵՐԸ
Մեր հարթակում Օգտատերերը կարող են հրապարակել, առաջարկել, որոնել և ամրագրել հյուրընկալող ծառայություններ: Չնայած մենք ձգտում ենք Apcasse Օգտատերերի համար հարմարավետ փորձառություն ապահովել, մենք չենք վերահսկում և չենք կարող վերահսկել Հյուրերի և Հյուրընկալների գործողությունները: Դուք ընդունում եք, որ Apcasse-ն իրավունք ունի, բայց ոչ պարտավորություն, վերահսկել Apcasse հարթակի օգտագործումը և ստուգել Օգտատերերի կողմից տրամադրված տեղեկատվությունը:
Օրինակ, մենք կարող ենք գրանցել, վերանայել, ջնջել, խմբագրել, վերահսկել կամ անջատել տեքստային հաղորդագրությունները (ներառյալ՝ հավելվածի ներսում), հեռախոսազանգերը և այլ Բովանդակություն, հետևել դրան կամ դադարեցնել դրան հասանելիությունը՝ (ա) Apcasse հարթակի ֆունկցիոնալությունը, անվտանգությունը և բարելավումը ապահովելու նպատակներով (այդ թվում՝ խարդախության կանխարգելման, ռիսկի գնահատման, հետաքննության և հաճախորդների աջակցության համար), (բ) Օգտատերերի կողմից սույն Կանոններին հետևելու ապահովման համար, (գ) ի կատարումն օրենքի, դատարանի որոշման կամ վճռի, կամ իրավապահ, վարչական կամ պետական մարմնինների կարգադրությունների պահանջների, (դ) միջոցներ ձեռնարկելու նպատակով այն Բովանդակության վերաբերյալ, որը մենք համարում ենք վնասակար կամ անընդունելի, (ե) միջոցներ ձեռնարկելու համար, որոնք այլ կերպ նախատեսված են սույն Կանոններում, կամ (զ) որակի չափանիշներին համապատասխանելու և դրանք բավարարելու համար, այդ թվում՝ վերջիններիս չհամապատասխանող Կոնտենտը հեռացնելու ճանապարհով:
Apcasse որևէ պարագայում չի հանդիսանում Օգտատերերի գործակալ:
ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ
Apcasse հարթակի բազմաթիվ գործառույթներից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցել հաշիվ։ Գրանցումը թույլատրվում է իրավաբանական անձանց և 18 տարին լրացած ֆիզիկական անձանց։ Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ չեք հանդիսանում այնպիսի անձ կամ կազմակերպություն, որին արգելված է օգտվել Apcasse հարթակից՝ ՀՀ գործող օրենսդրության, Ձեր բնակության/գտվելու վայրի կամ այլ երկրի օրենսդրության համաձայն։
Գրանցման ընթացքում Դուք պարտավոր եք տրամադրել ճշգրիտ, արդիական և ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև պահպանել Ձեր հաշվի տվյալների արդիականությունը։ Դուք չեք կարող փոխանցել Ձեր հաշիվը այլ անձի։ Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր հաշվի մուտքի տվյալների գաղտնիության և անվտանգության համար և իրավունք չունեք դրանք բացահայտել երրորդ անձանց։
Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր հաշվի միջոցով կատարվող բոլոր գործողությունների համար և պարտավոր եք անհապաղ տեղեկացնել Apcasse-ին, եթե ունեք հիմքեր կարծելու, որ Ձեր մուտքի տվյալները անհայտացել են կամ հափշտակվել, կամ եթե հաշիվը օգտագործվում է առանց թույլտվության։
Մենք իրավունք ունենք, սակայն պարտավոր չենք, ՀՀ գործող օրենսդրության համաձայն ձեռնարկել հետևյալ քայլերը․
(ա) պահանջել անձը հաստատող փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ,
(բ) իրականացնել ստուգումներ՝ Ձեր ինքնությունը հաստատելու համար,
(գ) ստուգել Ձեզ երրորդ կողմի տվյալների բազաներով կամ այլ աղբյուրներով, ինչպես նաև պահանջել հաշվետվություններ ծառայություններ մատուցողներից,
(դ) պահանջել պաշտոնական աղբյուրներից տեղեկություններ Ձեր դատվածության կամ սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ կամ նմանատիպ տվյալներ՝ համապատասխան երկրի իրավասության շրջանակներում։
ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Apcasse հարթակը և ամբողջ Բովանդակությունը տրամադրվում են «ինչպես կա» հիմունքով՝ առանց որևէ երաշխիքների, և Apcasse-ը (կամ դրա փոխկապակցված անձինք) հրաժարվում է բոլոր՝ թե՛ բացահայտ, թե՛ ենթադրյալ երաշխիքներից։ Մասնավորապես, Apcasse-ը չի երաշխավորում.
մենք չենք հաստատում և չենք տրամադրում որևէ երաշխիք Հյուրերի, Հյուրընկալների և նրանց կողմից մատուցվող Ծառայությունների, ինչպես նաև երրորդ անձանց գոյության, գործողությունների, բնութագրերի, անվտանգության, որակի, օրինականության և սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ,
մենք չենք երաշխավորում Apcasse հարթակի աշխատանքային բնութագրերը և աշխատանքի անընդհատությունը,
մենք չենք երաշխավորում, որ Հայտարարությունների կամ Օգտատերերի (անհրաժեշտության դեպքում) նույնականացման կամ ստուգման գործընթացները կհայտնաբերեն նախկին խախտումները կամ կկանխեն դրանք ապագայում։
Ցանկացած նշում, որ Օգտատերը կամ Հայտարարությունը «հաստատված» է (կամ նման ձևակերպումներ), նշանակում է միայն այն, որ համապատասխան Օգտատերը, Հայտարարությունը կամ Apcasse-ը անցել են համապատասխան ստուգման կամ նույնականացման գործընթաց։
Սույն Կանոններում ներկայացված երաշխիքներից հրաժարումը կիրառվում է օրենքով թույլատրելի առավելագույն չափով։ Եթե Դուք ունեք օրինական իրավունքներ կամ երաշխիքներ, որոնցից Apcasse-ը (կամ նրա փոխկապակցված անձինք) չի կարող հրաժարվել, այդ իրավունքների և երաշխիքների ծավալը սահմանափակվում է օրենքով թույլատրելի առավելագույն չափով։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Ո՛չ Apcasse-ը (ներառյալ նրա փոխկապակցված անձինք և աշխատողները), և ո՛չ էլ որևէ այլ անձ, որը մասնակցում է Apcasse հարթակի կամ Բովանդակության տրամադրմանը, պատասխանատվություն չեն կրում պատահական վնասների, գործի հատուկ հանգամանքներով պայմանավորված վնասների, ինչպես նաև որպես պատժամիջոց կիրառված վնասների կամ անուղղակի վնասների համար, ներառյալ՝ բաց թողնված օգուտը, տվյալների կորստի կամ գործարար համբավին հասցված վնասի, սպասարկման ընդհատումների, համակարգչի վնասման կամ համակարգում խափանումների, ապրանքների կամ ծառայությունների փոխարինման ծախսերի, ինչպես նաև անձնական վնասի, մարմնական վնասվածքների կամ բարոյական վնասի համար, որոնք առաջացել են՝
սույն Կանոնների հետ կապված,
Apcasse հարթակի կամ Բովանդակության օգտագործման կամ օգտագործման անհնարինության հետևանքով,
այն անձանց հետ շփման, տեղեկատվության փոխանակման կամ հանդիպումների արդյունքում, որոնց հետ Դուք համագործակցում եք Apcasse հարթակի միջոցով կամ դրա օգտագործման արդյունքում,
Հայտարարության հրապարակման կամ դրա հիման վրա Ամրագրման արդյունքում, ներառյալ՝ Հյուրընկալի ծառայությունների տրամադրումը կամ օգտագործումը, անկախ նրանից՝ Ձեր պահանջները բխում են երաշխիքից, պայմանագրից, իրավախախտման փաստից (ներառյալ՝ անզգուշությունը), արտադրանքի որակի համար պատասխանատվությունից կամ այլ հիմքերից, ինչպես նաև անկախ այն հանգամանքից՝ արդյոք Ընկերությունը տեղեկացված է եղել նման վնասների առաջացման հնարավորության մասին, թե ոչ, նույնիսկ եթե պարզվի, որ սույն Կանոններով նախատեսված սահմանափակ իրավական պաշտպանության միջոցները չեն ապահովում իրենց հիմնական նպատակը։
Բացի Ընկերության՝ սույն Կանոնների համաձայն Հյուրընկալներին վճարումներ փոխանցելու պարտավորությունից, Ընկերության ընդհանուր պատասխանատվությունը ցանկացած պահանջի կամ վեճի դեպքում, որոնք կապված են սույն Կանոնների, Օգտատերերի հետ Ձեր համագործակցության, կամ Apcasse հարթակի, Բովանդակության կամ Հյուրընկալի Ծառայությունների օգտագործման կամ օգտագործման անհնարինության հետ, որևէ պարագայում չի կարող գերազանցել՝
(ա) Հյուրերի համար՝ այն գումարը, որը Դուք որպես Հյուր վճարել եք վերջին 12 ամիսների ընթացքում մինչև այն իրադարձությունը, որը հիմք է հանդիսացել պատասխանատվության առաջացման համար,
(բ) Հյուրընկալների համար՝ այն գումարը, որը Ձեզ վճարվել է որպես Հյուրընկալ վերջին 12 ամիսների ընթացքում մինչև այն իրադարձությունը, որը հիմք է հանդիսացել պատասխանատվության առաջացման համար,
(գ) մյուս անձանց համար՝ մինչև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
Կանոնների 18-րդ հոդվածում ամրագրված պատասխանատվության և վնասների սահմանափակումները հանդիսանում են Ձեր և Ընկերության միջև պայմանագրային հարաբերությունների հիմնարար բաղադրիչ։ Եթե կիրառելի իրավունքը չի թույլատրում պատասխանատվության սահմանափակում, ինչպես նկարագրված է սույն Կանոններում, ապա վերոնշյալ դրույթները կարող են Ձեզ չվերաբերել կամ կիրառվել այնքանով, որքան չեն հակասում գործող օրենսդրությանը։
ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Սույնով Դուք համաձայնում եք և պարտավորվում եք ազատել պատասխանատվությունից, փոխհատուցել, ազատել և զերծ պահել Ընկերությանը և վերջինիս բոլոր ներկայացուցիչներին (ներառյալ փոխկապակցված անձանց և աշխատողներին) ցանկացած տեսակի բողոքներից, հայցերից, քննություններից, վնասներից, պարտավորություններից, տուգանքներից, պատժամիջոցներից և ծախսերից, այդ թվում՝ երրորդ անձանց բողոքներից կամ մարմնական վնասվածքների վերաբերյալ բողոքներից, պետական մարմինների կողմից սկսված ցանկացած հարուցված վարչական կամ դատական վարույթներից, վնասներից, կորուստներից և ծախսերից, ներառյալ հիմնավորված իրավաբանական և հաշվապահական ծախսերը, որոնք առաջանում են՝
Ձեր կողմից սույն Կանոնների, լրացուցիչ իրավական պայմանների, և/կամ Ստանդարտների խախտման հետևանքով,
Ձեր կողմից Apcasse հարթակի ոչ պատշաճ օգտագործման հետևանքով,
Օգտատերերի հետ Ձեր համագործակցության, Հյուրընկալի Ծառայություններ տրամադրելու և/կամ Ծառայությունների օգտվելու հետևանքով՝ փոխհատուցվող, ուղղակի, չնախատեսված, անուղղակի կամ այլ վնասների համար, որոնք կապված են նշված համագործակցության, բնակության, մասնակցության կամ օգտագործման հետ,
Ձեր կողմից հարկերի ճշգրիտ հաշվառման, հավաքագրման և փոխանցման պարտավորությունների չկատարման հետևանքով,
Ձեր կողմից օրենքների, ենթաօրենսդրական ակտերի կամ երրորդ անձանց մտավոր սեփականության կամ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքների խախտման հետևանքով:
Դուք համաձայնում եք փոխհատուցել և ազատել պատասխանատվությունից Ընկերությանը վերը նշվածից բխող բոլոր պահանջներից, պարտավորություններից, վնասներից, կորուստներից և ծախսերից՝ անկախ Ընկերության՝ անփութության համար պատասխանատվությունից և այդպիսի պատասխանատվության առաջացման հիմքերից։
Դուք պարտավորվում եք նաև փոխհատուցել, ազատել և զերծ պահել Ընկերությանը և վերջինիս բոլոր ներկայացուցիչներին ցանկացած բողոքներից, հայցերից, քննություններից, վնասներից, պարտավորություններից, տուգանքներից, պատժամիջոցներից և ծախսերից, այդ թվում՝ երրորդ անձանց բողոքներից կամ մարմնական վնասվածքների վերաբերյալ բողոքներից, պետական մարմինների կողմից սկսված ցանկացած հարուցված վարչական կամ դատական վարույթներից, որոնք տեղի են ունեցել Ձեր կողմից ՀՀ գործող օրենսդրության ենթադրվող, պոտենցիալ կամ փաստացի խախտումից կամ Կանոնների 18.1-րդ կետով սահմանված դեպքերում:
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Կանոնների հետ կապված և/կամ բխող իրավահարաբերություններից անմիջականորեն ծագած և/կամ բխող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճի լուծումը հանձնվում է արբիտրաժի քննությանը:
Դուք և Ընկերությունը համաձայնում եք արբիտրաժային վարույթ սկսելուց առնվազն 30 օր առաջ մյուս կողմին ուղարկել անհատական գրավոր ծանուցում վեճի մասին («Նախնական ծանուցում») և բարեխղճորեն փորձել լուծել անհատական պահանջը ոչ պաշտոնական բանակցությունների միջոցով։
Եթե վեճը նախաձեռնում եք դուք, Նախնական ծանուցումը պետք է ուղարկվի Ընկերությանը հետևյալ հասցեով՝ support.apcasse@.com։ Եթե վեճը նախաձեռնում է Ընկերությունը, Նախնական ծանուցումը կուղարկվի Ձեր Apcasse օգտատիրոջ հաշվին կցված էլեկտրոնային հասցեին։
Նախնական ծանուցումը պետք է ներառի՝ ամսաթիվը, ձեր անունը, ազգանունը, փոստային հասցեն, Apcasse -ի օգտանունը, այն էլեկտրոնային հասցեն, որով ստեղծվել է Apcasse հաշիվը, ստորագրությունը, վեճի համառոտ նկարագրությունը և պահանջի առարկան։
Միայն այն դեպքում, եթե կողմերը չեն կարողանում լուծել վեճը 30 օրվա ընթացքում, կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի նախաձեռնել արբիտրաժային վարույթ՝ գրավոր պահանջ ներկայացնելով արբիտրաժային ծառայություններ մատուցողին։
Վեճի վերաբերյալ նախնական ծանուցում ուղարկելու պահանջը պարտադիր նախապայման է ցանկացած արբիտրաժային վարույթի համար, և Նախնական ծանուցման պատճենը, ինչպես նաև ապացույցը, որ այն ուղարկվել է սույն հոդվածի պահանջներին համապատասխան, պետք է կցվեն ցանկացած արբիտրաժային պահանջին։
Դուք և Ընկերությունը համաձայնում եք, որ ցանկացած վեճ, պահանջ կամ տարաձայնություն, որը առաջանում է սույն Կանոնների կամ դրանց կիրառելիության, խախտման, դադարեցման, իրավաբանական ուժի, կատարման կամ մեկնաբանության հետ կապված, ինչպես նաև Apcasse հարթակի, Հյուրընկալի կոմից մատուցվող Ծառայությունների կամ Բովանդակության օգտագործման հետ կապված (այսուհետ՝ «Վեճեր»), կլուծվի առանձին արբիտրաժային վարույթի շրջանակում, որը պարտադիր ուժ ունի կողմերի համար («Արբիտրաժային համաձայնագիր»)։
Եթե տարաձայնություն առաջանա այն հարցի շուրջ, թե արդյոք տվյալ Վեճի նկատմամբ կիրառելի է կամ ենթակա է կատարման այս Արբիտրաժային համաձայնագիրը, դուք և Ընկերությունը պարտավորվում եք այդ հարցի լուծումը հանձնել արբիտրաժի քննությանը։
Անորոշություններից խուսափելու համար դուք և Ընկերությունը համաձայնում եք, որ ցանկացած հարց, որը վերաբերում է արբիտրաժի հնարավորությանը, ինչպես նաև սույն 19-րդ հոդվածի ամբողջի կամ դրա որևէ մասի ձևակերպմանը, կատարմանը, իրավաբանական ուժին, ծավալին կամ մեկնաբանությանը, ներառյալ Նախնական ծանուցման պահանջի պահպանման կամ արբիտրաժային վճարների վճարման պատասխանատվության վերաբերյալ ցանկացած վեճ, լուծվում է բացառապես արբիտրաժի միջոցով։
Սույն Կանոնների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը, վեճի քննությունն իրականացվում է ՀՀ նյութական իրավունքի նորմերին համապատասխան:
Արբիտրաժային համաձայնագրի նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:
Վեճերի լուծումը հանձնվում է «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին (այսուհետ՝ Կենտրոն)՝ Կենտրոնի Արբիտրաժային կանոնների հիման վրա: Արբիտրաժի վայրը քաղաք Երևանն (Հայաստան) է, իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է։
Կենտրոնում գործի քննությունը, այդ թվում՝ ցանկացած հաղորդակցություն և/կամ ծանուցում, ինչպես նաև արբիտրների կազմի ձևավորումը իրականացվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Կենտրոնի կանոնադրությանը և կանոնակարգին (արբիտրաժային վարույթը սկսելու պահին գործող խմբագրությամբ) համապատասխան:
Կանոնների, վերջինիս առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը, ինչպես նաև Արբիտրաժային համաձայնագրի անվավերությանը: Արբիտրաժային համաձայնագրի, վերջինիս առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը, ինչպես նաև Արբիտրաժային համաձայնագրի անվավերությանն ամբողջությամբ: Ցանկացած պարագայում Արբիտրաժային համաձայնագիրը պահպանում է իր իրավական ուժը և պարտադիր է կողմերի համար:
Եթե Ընկերությունը փոփոխություններ կատարի 19-րդ հոդվածում այն բանից հետո, երբ Դուք վերջին անգամ ընդունել եք սույն Կանոնները (կամ դրանց հետագա խմբագրումները), Դուք կարող եք հրաժարվել նոր տարբերակի ընդունումից՝ Ընկերությանն ուղարկելով գրավոր ծանուցում փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից 30 (երեսուն) օրվա ընթացքում։
Ծանուցումը պետք է ներառի՝ ձեր անունը, ազգանունը, փոստային հասցեն, ծանուցման ամսաթիվը, օգտանունը, այն էլեկտրոնային հասցեն, որով ստեղծվել է Apcasse հաշիվը, ստորագրությունը և հստակ հայտարարություն այն մասին, որ Դուք համաձայն չեք 19-րդ հոդվածի վերջին խմբագրության դրույթների հետ։
Ծանուցումը պետք է ուղարկել հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Զաքյան փ. 4շ., բն 67 կամ էլեկտրոնային փոստով՝ support.apcasse@.com հասցեին:
Միևնույն ժամանակ, Ձեր անհամաձայնությունը նոր փոփոխության հետ չի նշանակում հրաժարում Ձեր և Ընկերության միջև նախկինում ձեռք բերված Արբիտրաժային համաձայնությունից (կամ դրա փոփոխություններից, եթե այդպիսիք առկա են) և չի չեղարկում նախկինում տրված համաձայնությունը հետագա փոփոխությունների վերաբերյալ․ այդ համաձայնությունները շարունակում են ունենալ իրավաբանական ուժ և կիրառվում են Ձեր և Ընկերության միջև առաջացած ցանկացած վեճի նկատմամբ։
Կանոնների 19-րդ հոդվածը պահպանում է իր ուժը Կանոնների գործողության դադարեցումից հետո և կիրառվում է նույնիսկ այն բանից հետո, երբ Դուք դադարեցնում եք Apcasse հարթակի օգտագործումը կամ ջնջում եք Ձեր Apcasse հաշիվը։
Արբիտրաժային տրիբունալն իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր իրավասությունը, ներառյալ՝ սույն արբիտրաժային հոդվածի գոյության, վավերության կամ կիրառման շրջանակի վերաբերյալ ցանկացած առարկություն:
Արբիտրաժի քննությանը ենթակա չեն հետևյալ վեճերը. Դուք և Ընկերությունը համաձայնում եք, որ հետևյալ հայցի հիմքերը և/կամ իրավական պաշտպանության պահանջները բացառվում են Արբիտրաժային համաձայնագրից և ենթակա են քննության համապատասխան իրավասության դատարաններում.
(i) ցանկացած պահանջ՝ կապված հեղինակային իրավունքների, ապրանքային նշանների, առևտրային գաղտնիքների, արտոնագրերի կամ մյուս կողմի մտավոր սեփականության այլ օբյեկտների փաստացի կամ հնարավոր խախտման, անօրինական օգտագործման կամ յուրացման հետ,
(ii) հանրային բնույթի գործունեության արգելման մասին դատական արգելք պահանջող հայցեր,
(iii) ցանկացած անհատական հայց կամ բողոք՝ կապված սեռական բնույթի բռնի գործողությունների հետ, որոնք առաջացել են Apcasse հարթակի կամ Հյուրընկալների Ծառայությունների օգտագործման հետևանքով։
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈԼՈՐ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԴՐՈՒՅԹ
Կողմերը ընդունում և հաստատում են, որ իրենցից յուրաքանչյուրն ունի կաշառակերության և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն, որը ենթադրում է կոռուպցիոն գործողությունների և դյուրացման վճարումների ամբողջական արգելք, որոնց նպատակն է հեշտացնել տնտեսական գործունեության հետ կապված ձևականությունները, ապահովել որոշ հարցերի ավելի արագ լուծում։
Կողմերը, նրանց աշխատողները, ինչպես նաև միջնորդներն ու ներկայացուցիչները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են Կողմերի պարտավորությունների կատարման մեջ չեն ընդունում, չեն վճարում, չեն առաջարկում վճարել և չեն թույլատրում (պատժամիջոցներ են կիրառում) որևէ դրամական միջոցների վճարումը կամ ստացումը կամ որևէ արժեքների (ներառյալ ոչ նյութական) փոխանցումը որևէ անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ նպատակ ունենալով ազդել գործողությունների կամ որոշումների վրա որևէ անօրինական առավելություն ստանալու մտադրությամբ՝ շրջանցելով օրենքով սահմանված կարգը կամ այլ անօրինական նպատակներ հետապնդելով։
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Կանոնները (ներառյալ հղմամբ ներառված դրույթները) հանդիսանում են ամբողջական համաձայնություն Ընկերության և Ձեր միջև՝ Apcasse հարթակի օգտագործման և դրա հասանելիության վերաբերյալ, և դրանք չեղարկում ու փոխարինում են նախկինում գոյություն ունեցող բոլոր բանավոր և գրավոր համաձայնությունները և պայմանավորվածությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ Կանոնները լրացվում են լրացուցիչ պայմաններով, դրույթներով, կանոններով, նորմերով, ստանդարտներով կամ հրապարակված ապրանքային տեղեկություններով։
Կանոնները չեն նախատեսում որևէ իրավունքների կամ իրավական պաշտպանության միջոցների տրամադրում այլ անձանց, բացի Ձեզանից և Ընկերությունից, և չեն կարող մեկնաբանվել այդ կերպ։
Կանոնների, վերջինիս առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը,
Կանոնների շրջանակում «պետք է» ձևակերպմամբ օգտագործվող բառերը ունեն «պարտավոր է» նշանակությունը։
Ընկերության կողմից Կանոններում ամրագրված որևէ իրավունքից կամ դրույթից հրաժարումը չի համարվում այդ իրավունքի կամ դրույթի հետագա կիրարկումից հրաժարում, եթե այլ բան գրավոր կերպով չի համաձայնեցվել մեր կողմից։
Բացառությամբ այն դեպքերի, որոնք հստակ նշված են սույն Կանոններում, կողմերից որևէ մեկի կողմից սույն Կանոններով նախատեսված իր իրավական պաշտպանության միջոցներից որևէ մեկի օգտագործումը չի սահմանափակի մյուս հասանելի իրավական պաշտպանության միջոցների օգտագործումը, որոնք նախատեսված են սույն Կանոններով կամ թույլատրված են օրենքով։
Դուք իրավունք չունեք առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության զիջել, փոխանցել կամ պատվիրակել սույն Համաձայնագիրը, ինչպես նաև դրա շրջանակում Ձեր իրավունքներն ու պարտականությունները։
Ընկերությունն իրավունք ունի առանց սահմանափակումների և իր հայեցողությամբ զիջել, փոխանցել կամ պատվիրակել սույն Համաձայնագիրը, ինչպես նաև դրա շրջանակում իր իրավունքներն ու պարտականությունները՝ նախապես 30 (երեսուն) օր առաջ Ձեզ ծանուցելով այդ մասին։
Եթե այլ բան նախատեսված չէ, սույն Համաձայնագրի շրջանակում պահանջվող կամ թույլատրված բոլոր ծանուցումները և այլ հաղորդագրությունները Օգտատերերին տրամադրվում են էլեկտրոնային ձևով և ուղարկվում են Ընկերության կողմից էլեկտրոնային փոստով, Apcasse հարթակում հրապարակումների միջոցով, հաղորդագրությունների ուղարկմամբ (ներառյալ SMS և WeChat) կամ համաձայնեցված կապի այլ միջոցներով։
Եթե ծանուցումը վերաբերվում է Ամրագրմանը կամ Հայտարարությանը, Դուք համաձայնում եք, որ էլեկտրոնային, այլ ոչ թե թղթային ձևով ծանուցումներ ուղարկելով, Apcasse -ը կատարում է իր պարտավորությունները։
Էլեկտրոնային կարգով ուղարկված պայմանագրերը համարվում են բնօրինակ պայմանագրեր:
Apcasse հարթակը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմերի կայքեր, հավելվածներ, ծառայություններ կամ ռեսուրսներ («Երրորդ կողմի ծառայություններ»), որոնք կարգավորվում են այլ պայմաններով և գաղտնիության քաղաքականություններով։ Apcasse-ը պատասխանատվու-թյուն չի կրում Երրորդ կողմի ծառայությունների հետ կապված և, դրանց հղում տրամադրելով՝ չի տալիս որևէ երաշխիք դրանց վերաբերյալ։
Apcasse հարթակի որոշ թարգմանություններ ստեղծված են Google ծառայության միջոցով։ Google-ը հրաժարվում է թարգմանությունների վերաբերյալ բոլոր բացահայտ և ենթադրյալ երաշխիքներից, այդ թվում՝ ճշգրտության և ճշտության մասով, ինչպես նաև առևտրային օգտագործման համար պիտանիության, որոշակի նպատակների համապատասխանության և իրավունքների պահպանման ենթադրյալ երաշխիքներից։
Apcasse հարթակի որոշ բաժիններ օգտագործում են «Yandex Քարտեզներ» և «Yandex Երկիր» քարտեզային ծառայությունները, ներառյալ Yandex Maps API-ը։ «Yandex Քարտեզներ» և «Yandex Երկիր» ծառայությունների օգտագործումը կարգավորվում է այդ ծառայությունների լրացուցիչ օգտագործման պայմաններով։
Մեր հավելվածը Apple App Store-ից ներբեռնելիս կամ օգտագործելիս Դուք ընդունում եք Apple-ի վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրի դրույթները։
Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, համաճարկաները և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը։
Կանոնների դրույթները մեկնաբանելիս Կողմերը, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսիք պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է Կանոնների մյուս պայմանների և Կանոնների ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
Կանոններում առկա կարգավորումները, այնքանով, որքանով չեն հակասում, կիրառվում են նաև «APCASSE էլեկտրոնային հարթակ» Ծառայությունների մատուցման առաջարկ»-ի և դրա ընդունման արդյունքում կնքվող պայմանագրի նկատմամբ: